23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2020

«Բանակի թեման էմոցիոնալ է և գործող իշխանությունը դա օգտագործելով շատ հաճախ կեղծ տեղեկություններ է տարածում». Արտակ Զաքարյան

Հարցազրույց Աննա Իսրայելյանի հետ՝ «Երկիր Մեդիա» ՀԸ տաղավարում։ Կեղծիքի վրա կառուցված քաղաքականության արդյունքները կամ ինքնահրկիզումն է, կամ էլ փախուստն իրականությունից։ Իսկ ի՞նչ է շահելու դրանից Հայաստանը։  «Երկիր Մեդիա» հ/ը

Միանշանակ պատգամավորները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով. Դավիթ Հարությունյան

Կարող են պատգամավորները դիմել Սահմանադրական դատարան՝ հիմքում ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան: «Բանն այն է, որ Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահվում լուծելու սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական […]

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի ասուլիսը․ ուղիղ

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը՝ ԱԺ-ում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի քննարկման, Վենետիկի հանձնաժողովի արձագանքի մասին։ Առաջարկում ենք ասուլիսը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Այս նախագիծը ինձ վրա չի ազդում. Ալվինա Գյուլումյանը՝ սահմանադրական փոփոխության մասին

Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, իսկ պարտկանությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին սահմանադրական փոփոխությունների որոշմանը, ըստ որի 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են: Դիտարկմանը, որ ըստ երևույթին […]

Խոստումները դրժող անպատասխանատու ղեկավարը և սկզբունքեր պահող կամային առաջնորդը․ Politik

Politik.am-ը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու Վերաքննիչ դատարանի դրական որոշումը եւ դրանից հետո հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ գրավի գումարը՝ 4 միլիոն դոլար վճարումը խոշոր գործարարների կողմից, ակամա հասարակական քաղաքական դաշտին քննարկման մի թեմա տվեց, որտեղ երկու գործիչների հակադրությունն է, երբ մեկը կարողանում է մի քանի ժամում հավաքել 4 միլիոն դոլար, […]

Չի կարող սահմանափակվել պատգամավորների՝ ՍԴ դիմելու իրավունքը․ Արծվիկ Մինասյան

Այսօր շատ է շահարկվում հետևյալ հարցը․ արդյո՞ ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Միանգամից արձանագրեմ, որ, անկախ սահմանադրական փոփոխության բովանդակության վերաբերյալ իմ համոզումից, ակնհայտ է, որ չկա և չի կարող որևէ ձևով սահմանափակվել պատգամավորների առնվազը 1/5-ի (27 պատգամավոր), hանրապետության նախագահի, ինչպես նաև կառավարության իրավունքը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված […]

Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից. Ն.Զոհրաբյանը հեգնում է

Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբեւէ առնչություն ունեցած, ինձ բարեւած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած […]

ՌԴ-ում բարձր են գնահատում Ձեր ակտիվ շահագրգռությունը. Պուտինը՝ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծարգո Արմեն Վարդանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում […]

Եթե Ալեն Սիմոնյանն իրավաբան ա, ուրեմն ես էլ Բրյուս Լին եմ. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում կիսվել է Ալեն Սիմոնյանի հարցազրույցի տեսանյութը և գրել․ «Կոտրվի էն ձեռքս, որ ես էս մարդուն գնահատական դրեցի… Եթե ինքն իրավաբան ա (փաստացի), ուրեմն ես էլ Բրյուս Լին եմ… Հլը ոնց ա պղծում իրավագիտությունը…»,-նշել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված