17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից. Ն.Զոհրաբյանը հեգնում է

Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբեւէ առնչություն ունեցած, ինձ բարեւած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձանից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց ու ահա այստեղ սկսվում է կինոյի ամենադրամատիկ մասը:

Եվ այսպես, հարցաշար, որ ուղղում են իմ պարագծի տարածքում հայտնված եւ իմ ռադարների տիրույթում ֆիքսված մադկանց:

Հարց առաջին` ի՞նչ կապ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարց երկրորդ` ի՞նքն է զանգել եւ ձեզ ասել գաք ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան:

Հարց երրորդ` ԲՀԿ-ից է՞լ ում եք ճանաչում:

Հարց չորրորդ` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար:

Հարց հինգերորդ` հիմա որ ստեղից դուրս գաք Նաիրային կարողա՞ զանգեք:

Ու ահա այսպիսի դաուն հարցերի մի կույտ:

Անկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել:

Ոնց որ չե՞ք հասկանում հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎէ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ:

Որովհետեւ, երբ որեւէ մեկը ինձ քվե տալու համար փոխհատուցում է ակնկալել, դա ինձ ահավոր վիրավորել ու ջղայնացրել է ու ես պրինցիպիալ չեմ ուզել, որ էդ մարդը իմ օգտին քվեարկի: Որոհետեւ ես լավ քաղաքական գործիչ ու լավ պատգամավոր եմ ու ցանկացած քաղաքացի, այո, պիտի ուզենար, որ մեր երկրում իմ նման գործիչները շատ լինեին:

Սա` էս մասով, բայց դուք շարունակեք փնտրել: Կառլենչիկին չմոռանաք՝ հետը մանկապարտեզ եմ գնացել, ու ոնց որ մտաբերում եմ՝ փող տվեցի, որ իրա կակաոն ես խմեմ:

Հա, էն օրն էլ Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել: Բայց ոնց որ թե Գուգուշիկը ԲՀԿ պլակատով չէր ու չէր գոռում Զ-Ո-Հ-Ր-Ա-Բ-Յ-Ա-ՆՆՆՆ:

Էս ի՞նչ օրն եք ընկել, էս ի՞նչ մեղկ եք, էս ի՞նչ ողորմելի եք դուքքքքքք:

Հա, վայ, մոռացա: Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից ու բուլկի ծախողն ասաց, որ ընտանիքով ինձ են ընտրել:

Էս ոնց որ լավ չեք աշխատում, հը՞:

Բուլկի ծախողը, իմ տեղեկությամբ, դեռ չի կանչվել հարցաքննության»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ