23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 22, 2020

89 պատգամավոր դիտավորությամբ տապալում է երկրի սահմանադրական կարգը․ Տիգրան Աթանեսյան

ԱԺ 89 պատգամավոր ուղղակի դիտավորությամբ, չթաքցնելով իրենց իրական նպատակները, տապալում են երկրի սահմանադրական կարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկվող՝ «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագծին։ «Եթե երկրի օրենսդիր մարմինը չի հարգում, իսկ ավելի ճիշտ՝ ծաղրում […]

ԱԺ-ում ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում. Ավետիք Իշխանյան

Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ,ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա գրել է. «Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում,  վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։ Այպիսով,եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը  օրենք […]

Վենետիկի հանձնաժողովի տրված կարծիքն ու իշխանությունների բերած նախագիծը համահունչ են իրար․ Ռուստամ Բադասյան

Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը համահունչ է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Վենետիկի հանձնաժողովի տրված կարծիքն ու իշխանությունների բերած նախագծը, որ այսօր քննարկվում է, ամբողջությամբ համահունչ են իրար հետ այն առոմով, որ հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 2015 թվականի Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու իշխանությունների կամքի միջև», […]

ՍԴ-ն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել. Մակունց

Այս մեկուկես տարվա ընթացքում ՍԴ-ն ունցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել: Ավելին՝ տեղի են ունեցել անընդունելի զարգացումներ, այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Մենք մնում ենք այն համոզման, որ սահմանադրական հանրաքվեն կլիներ լավագույն տարբերակը՝ իրավիճակը շտկելու համար, սակայն հասկանալի է, որ չենք կարող այն իրականացնել: Հետևաբար, գալով […]

Շարունակեք, խայտառակվեք մինչև վերջ. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության  նախկին նախարա Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սա էլ ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը։ Կարճ ասած՝ Վենետիկը թույլ է տվել փոխեք, բայց նախատեսեք անցումային շրջան, արեք աստիճանաբար։ Անգամ քարտուղարն է արձանագրել, որ չեք պահպանել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը: Շարունակեք, խայտառակվեք մինչեւ վերջ»։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Վերջինիս կողմ քվերակեց 89 պատգամավոր։ Ընդդիմադր խմբակցությունները չմասնակցեցին նիստին և քվեարկությանը։ Մասնավորապես փոփոխություններով առաջարկվում է վերաշարադրել Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածը։ Առաջարկվում են հետևյալ փոփոխությունները․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ […]

Այս հնամաշ ավտոբուսների ջարդոնը մրցույթով հանձնվում է ձեռքբերող կազմակերպությանը․ Դավիթ Խաժակյան

Այսօր մասնակցեցի համայնքապատկան հնամաշ և ջարդոնի վերածված ավտոբուսների դուրսգրման գործընթացին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Հուսով եմ նոր ավտոբուսների ժամանումը ավելի առաջանցիկ կլինի, քան մաշվածության պատճառով հների վերացումը: Այս ջարդոնը մրցույթով հանձնվում է ձեռքբերող կազմակերպությանը, որը վերամշակելու է մետաղը իր ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում»,- նշել է […]

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար

Panorama.am-ը գրում է. «Հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում»,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը  պարզաբանում է Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը՝ […]

Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ի խնդրի վերաբերյալ եւ գրառում արել: «Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։  Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին: Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված