06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

89 պատգամավոր դիտավորությամբ տապալում է երկրի սահմանադրական կարգը․ Տիգրան Աթանեսյան

ԱԺ 89 պատգամավոր ուղղակի դիտավորությամբ, չթաքցնելով իրենց իրական նպատակները, տապալում են երկրի սահմանադրական կարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկվող՝ «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագծին։

«Եթե երկրի օրենսդիր մարմինը չի հարգում, իսկ ավելի ճիշտ՝ ծաղրում է երկրի Սահմանադրությանը, ապա ինչո՞ւ պետք է որևէ այլ երկիր հարգի մեր երկրի սուվերենությունը:

Պետությունը խաղալիք չէ, հարգելի հայրենակիցներ, որ այդպես անհոգաբար տվել եք ինֆանտիլ խմբավորմանը: Հետևանքները շատ ծանր են լինելու…

Եկել է ազգային միավորման պահը կամ էլ հերթական անգամ պետականության կորստի պահը…»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ