23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2020

Ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար անհրաժեշտ գրավը. 7or.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանի դատարանում սահմանված գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։ Այս մասին […]

«ՀՀ վարչապետը նո՞ր իմացավ, որ երկրում համաճարակաբանական աղետ է». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի շքերթի համառոտ պատմություն Հունիսի 1, 2020 թ – ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս […]

Տղամա՛րդ են, խոսքի տերն են` թախտի տակից դուրս չեն գա

«Ռոբերտ Քոչարյանին ներկայացված անհեթեթ մեղադրանքը պաշտպանող դատախազները և տուժող կողմի ներկայացուցիչները, որոնք իրենց «շահաբաժինն» ունեն Մարտի 1-ից` բյուջեից դուրս գրված կլորիկ փոխհատուցումների տեսքով, մնում-մնում` մուննաթ են գալիս պաշտպանական կողմի վրա։ Թե բա` Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպաններն արհեստականորեն ձգձգում են դատավարությունը` իրացնելով քրեադատավարական օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները. անընդհատ միջնորդություններ են ներկայացնում, վիճարկում նախագահին անպայման փակի տակ պահելու իրավաչափությունը, […]

Տնտեսական ծրագրերի ժամանակը չէ․ հերոսաբար պայքարում ենք վիրուսի դեմ

Politeconomy.org-ը գրում է․ «Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է: Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումների կեսը նավթի համաշխարհային գների մասին է: Մյուս կեսը՝ 2019թ․ տնտեսական տարվա հաջողությունների մասին հրապարակումներն ու վերահրապարակումները: Ուստի, երբ ադրբեջանական կայքերում կարդում ես, […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 19708 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 551-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 8854 (+588) մարդ, այս պահին բուժվում է 10409-ը (-53)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 445 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 332 (+13), այլ պատճառներով՝ 113 (+3):  Մեկ օրում մահացել է 16 մարդ:

Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է բուժումը «Իզմիրլյան» ԲԿ-ում

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք […]

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը։ Ինչ ասես՝ չփորձեցին – ինքնահռչակումից ու դատավորների անհատական հետապնդումից մինչև օրենքով առաջարկված կաշառք ու ձախողված հանրաքվե։ Հիմա հերթական փորձն են սկսել՝ նախաձեռնելով Սահմանադրական փոփոխություն Ազգային ժողովում։ Ընդ որում, այդ «պլան Բարբարոսա»-ն արդեն հասցրել է […]

Թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»

Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլեւ գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է: Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 […]

Մոսկվայում կասկածներ ունեն Փաշինյանի վարակման հետ կապված․ «Հրապարակ»

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը` պայմանավորված համաճարակով: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով, ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման եւ արագ առողջացման հետ: Հայկական կողմն առաջարկել է ուղարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված