13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 20-ին, քայլականները սկսեցին Սահմանադրական դատարանի իշխանությունն ուզուրպացնելու գործողությունը։ Ինչ ասես՝ չփորձեցին – ինքնահռչակումից ու դատավորների անհատական հետապնդումից մինչև օրենքով առաջարկված կաշառք ու ձախողված հանրաքվե։

Հիմա հերթական փորձն են սկսել՝ նախաձեռնելով Սահմանադրական փոփոխություն Ազգային ժողովում։ Ընդ որում, այդ «պլան Բարբարոսա»-ն արդեն հասցրել է ռեկորդային արագությամբ քննադատվել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Վստահ եմ՝ մեր պետականության ունեցած՝ իրավունքի գերակայության պաշարը բավարար կգտնվի այս փորձությունը նույնպես պատվով հաղթահարելու համար։

 

Այնուհանդերձ, ցանկացած փորձություն նաև շանս է՝ ինքդ քեզ ու բոլորին ապացուցելու սեփական ամրությունն ու կենսունակությունը, և անցած մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորները դա ապացուցեցին լիարժեքորեն։

ՀԳ. Մի օր այս ողջ պատմությունը դառնալու է դասագիրք և ոգեշնչելու ու գոտեպնդելու է տարբեր երկրներում ռեպրեսիվ ճնշումներին դիմադրող դատավորներին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ