23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2020

Վարչապետը հանձնարարեց զբաղվել նրանցով, ովքեր հայտարարում են, թե կորոնավիրուս չկա

Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները», – ասաց նա։ […]

Գեբելսի հայտնի 10 կանոնները, որոնք կիրառում է Փաշինյանը

Politeconomy.org-ը գրում է․ «Օրերս, երբ Փաշինյանը ՀՅԴ-ին համեմատեց վիրուսակիր բացիլների հետ, մարդիկ միանգամից հիշեցին նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսին, որ Հիտլերի ռեժիմի ամրապնդման համար ձևակերպել էր քարոզչության 10 կանոնները, որոնց կիրառումը պետք է ամրապնդեր Հիտլերի իշխանությունը երկրում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Հիտլերը վիրուսակիր բացիլների հետ էր համեմատում իր ընդդիմախոսներին: Սկզբում բացիլներ անվանեց հրեաներին, հետո՝ կոմունիստներին ու սոցիալ-դեմոկրատներին, իսկ հետո՝ նաև իր […]

Արտակարգ դրության երկարաձգումն ունի միայն իշխանության հեռացումը հետաձգելու նպատակ․ Վանեցյան

Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական նպատակ։ Այս մասին ասվում է «Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության մեջ։ «Հունիսի 13-ին ավարտվում է արդեն երկու անգամ երկարաձգված արտակարգ դրությունը։ Այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ արտակարգ դրության պահպանումը հետապնդում է բացառապես քաղաքական նպատակ այն պարզ պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերը կարգավորող օրենքները, առանց արտակարգ […]

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 612-ով, մահացել՝ 17 մարդ

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է 15281 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 612-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 5639 (+173) մարդ, այս պահին բուժվում է 9298 (+422)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 344 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 258 (+13), այլ պատճառներով՝ 86 (+4):    Մեկ օրում մահացել է 17 մարդ:  

96թ-ի և այսօրվա երեսպաշտական հեղինակը նույնն է՝ Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրում է․ «Նիկոլի քաղաքական գենետիկայի հետքերով Շնաբարո դուրսպրծուկ, կորոնավիրուս, բացիլ, նաև՝ ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու պատմական աղբանոցի զանգված… Ահա Նիկոլի՝ (այո՛, իր պահվածքով պարտադրեց հետայսու որդեգրել այս դիմելաձևը) ընդդիմության հասցեին «շռայլած» բառամթերքի ոչ ամբողջական բառարանը… Ի՞նչ ասես… Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք… Աժ-ում ընդդիմության նկատմամբ Նիկոլը […]

Ժամանակը վրա է հասել, հավաքվիր արագ ու չքվիր․ Արսեն Բաբայանը՝ վարչապետին

Երեկ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ ելույթն ունեցավ, որի ընթացքում բազմաթիվ անհեթեթություններին զուգահեռ փորձեց իր հիմնական «զենքը» դարձրած ստախոսության միջոցով հանրությանը մոլորեցնել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Փաշինյանի, կորոնա-պատերազմի, քաղաքական շանտաժի եւ քաոսի մասին» վերնագրով գրառման մեջ նշել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Այսպես․ նախ պատասխանելով վերջին օրերին իմ  բարձրաձայնած […]

Ո՞նց եղավ, որ ժողովրդավարության ջատագով ԵՄ-ն դարձավ ադրբեջանամետ․ Իշխանյան

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵՎՐՈԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻՆ ԵՄ խորհրդարանի պաշտոնյաների կողմից ընդունվել է հակաարցախյան, որ նույնն է հակահայկական փաստաթուղթ։ Այժմ ես չեմ խոսի նոր իշխանությունների «հպարտ» դիվանագիտական ֆիասկոյի մասին։Հարցս ուղղում եմ մեր եվրոգերազանցիկներին․ -Չէ՞ որ արևմուտքը, մասնավորապես ԵՄ-ն առաջնորդվում են ժողովրդավարական, մարդու իրավունքների արժեքներով։ Հատկապես 2018թ․ «թավշյա, սիրո, ոչ […]

Վրաստանը Հայաստանին պատրաստ է 10 000 թեստ նվիրել

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը Հայաստանին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: Այս մասին գրում է Aliq.ge-ն։ «Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,-այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է», […]

Թափ հաղորդել քրգործերին, չխնայել ոչ մեկին․ Մուրադը կատաղել է․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բերել է «մարտական պատրաստվածության»։ Կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո վարչապետը հրահանգել է գերատեսչությունների ղեկավարներին իրենց «թափ տալ», դրական որոշակի ցուցանիշներ ներկայացնել՝ հանրության աչքում նախկին վստահությունը վերականգնելու համար։ Ավելին, զգուշացվել է, որ ովքեր կփորձեն այլ «խաղեր» տալ, անմիջապես կազատվեն նախկին ռեժիմի այդ «մնացորդներից»։ Նույն աղբյուրի պնդմամբ, Փաշինյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված