01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2020

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Վլադիմիր Պուտինի հրավերով հունիսի 24-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Տեղեկությունը հաստատել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: «Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք շքերթին»,- նշել է նա։ Վարչապետի Մոսկվա մեկնելու օրը դեռ հայտնի չէ: Մոսկվայում Հաղթանակի շքերթը կանցկացվի հունիսի 24-ին։ Հաղթանակի […]

«Այս պահից իր իմունիտետը շատ ավելի երկար է տեւելու, քան իր պաշտոնավարումը». Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի հիվանդության, ապաքինման եւ մեկ տարվա իմունիտետ ձեռքբերելու մասին լուրը, եթե ճիշտ է, ապա ուրախալի է։ Փաստորեն, այս պահից իր իմունիտետը շատ ավելի երկար է տեւելու, քան իր պաշտոնավարումը»:

«Մինչեւ համաճարակի ավարտը Նիկոլի կառավարումն ավարտվելու է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարող պնդել կորոնավիրուսի ավարտից հետո ով կամ ովքեր են ավարտվելու, բայց հաստատ մինչեւ համաճարակի ավարտը Նիկոլի կառավարումն ավարտվելու է: Հ.Գ. Փուչ մարդիկ միշտ իրենցից գոհ են լինում: Նապոլեոն Բոնապարտ»:

Փոխադարձ թշնամության ճանապարհը․ ներազգային առճակատումը խորանում է․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․  «Ճշմարտության ոխերիմ թշնամին ոչ թե ստոր, ընտրովի ու կանխամտածված սուտն է, այլ առասպելը` ճշտանման, գայթակղող ու դիմացկուն»: Ջոն Քենեդի   2018-ից հետո Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը տրոհված է և բաժանարար գծերը գնալով խորանում են։ Եթե հետևենք մամուլին ու սոցցանցերին, ապա տրոհված խմբերն արդեն աշխարհայացքային ու գաղափարական հիմնավորումներ են ձեռք բերում, […]

Համերաշխության փոխարեն ստացանք խայտառակությունների մի մեծ շղթա. Ռուբեն Մելիքյան

Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Մեր երկրում արդեն 85 օր է՝ ինչ արգելված են խաղաղ հավաքները։ Ի սպառ են արգելված։ Մարտի 16-ին դա դեռ հասկանալի էր – նոր էր մտցվում արտակարգ դրությունը, ժամանակը չէր մտածելու այլ բաների մասին, հանրության բոլոր հատվածները «համերաշխության սպասումի» ռեժիմում էր։ Բայց արի ու տես՝ համերաշխության փոխարեն ստացանք խայտառակությունների […]

Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում․ «Հրապարակ»

Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում, այլ հենց այսպես, երբ անհասկանալի նշանակումները եւ խորհրդավոր հրաժարականները հաջորդում են միմյանց։ Երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ ամենացածր օղակները, գրիչը ձեռքներին, պատրաստ են ամեն րոպե դիմում գրել-ազատվել, իսկ նրանց վերադասը կարող է ամենաչնչին պատրվակներով նրանց ազատել։ Ընդ որում, գրեթե միշտ՝ ոչ թե պաշտոնից բխող պարտականությունների մեջ թերանալու, այլ բոլորովին այլ պատճառներով։ […]

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 350-ով, մահացել՝ 8 մարդ

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է 13675 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 350-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 4451 (+352) մարդ, այս պահին բուժվում է 8933 (-10)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 291 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 217, այլ պատճառներով՝ 74: Մեկ օրում մահացել է 8 մարդ։

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Արթուր Վանեցյանին. Hraparak.am

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում, գրում է Hraparak.am-ը: Բայց Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախն, այնուամենայնիվ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, ումից նա հատկապես վտանգ է զգում։ Կայքի աղբյուրների վկայությամբ, ԱԱԾ […]

Հրաժարականի դիմում կգրի նաև Ատոմ Ջանջուղազյանը․ «Իրավունք»

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, երեկվա աղմկոտ հրաժարականներն այսքանով չեն սահմանափակվի: Մինչ բոլորը կարծում են, թե, ըստ տրամաբանության, հաջորդ հրաժարականները պետք է տան կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պարզվում է` ավելի շուտ պատրաստվում է գործադիրը լքել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում` եթե նախորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի