17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոխադարձ թշնամության ճանապարհը․ ներազգային առճակատումը խորանում է․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ 

«Ճշմարտության ոխերիմ թշնամին ոչ թե ստոր, ընտրովի ու կանխամտածված սուտն է, այլ առասպելը` ճշտանման, գայթակղող ու դիմացկուն»:

Ջոն Քենեդի

 

2018-ից հետո Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը տրոհված է և բաժանարար գծերը գնալով խորանում են։ Եթե հետևենք մամուլին ու սոցցանցերին, ապա տրոհված խմբերն արդեն աշխարհայացքային ու գաղափարական հիմնավորումներ են ձեռք բերում, այսինքն` հասարակության տարբեր խմբերը միմյանց հետ դառնում են ավելի խորթ ու անհաշտ։ Սա փոխադարձ թշնամության ճանապարհն է։ Իսկ միևնույն հասարակության տարբեր խմբերն ե՞րբ են դառնում անհաշտ թշնամիներ՝ երբ ունենում են տարբեր կամ միմյանց հակասող համոզմունքներ։

 

«Չկա ավելի ստոր բան այն ճշմարտությունից, որը մեր կողմից չէ»:

Դ. Գալիֆաքս

 

Հասարակության տրոհման լավագույն օրինակներից է այսօրվա Միացյալ Նահանգները։ 19-րդ դարում տեղի ունեցած արյունալի քաղաքացիական պատերազմը կարծես թե վեր է հառնում։ Աշնանը սպասվող նախագահի ընտրությունները ոչ թե երկու թեկնածուների միջև պայքար է, այլ վերածվում է երկու «Ամերիկաների» պայքարի, որն արդեն ստանում է ուժային դրսևորումներ։ Դա մենք տեսնում ենք լուրերի ամենօրյա թողարկումներում, սակայն հիմնական «ճակամարտերը», ըստ շատ դիտորդների, ովքեր Ամերիկան լավ են ճանաչում, դեռ առջևում է։ Աշնանը, ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում, ամենայն հավանականությամբ, պարտված կողմը չի ճանաչի ընտրությունների արդյունքները։ ԱՄՆ-ի նման երկրում դա կարող է ճակատագրական լինել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև այդ երկրում արժեքային ու աշխարհայացքային առումներում հասարակությունն երկփեղկված է ։ Այս իրավիճակը Միացյալ Նահանգներում է, որը բազմազգ, բազմամշակույթ, տարբեր կրոններից ու ռասսաներից բաղկացած երկիր է։ Սակայն կարո՞ղ ենք արդյոք նմանատիպ տասակետ հայտնել միատարր Հայաստանի մասին։ Դառևս ոչ, բայց կարծես թե ներազգային առճակատումը գնալով խորանում է ու յուրաքանչյուր խումբ ունի իր ճշմարտությունը։

 

Ճշմարտության հակառակը մեկ այլ ճշմարտություն է:

Ժ. Վոլֆրոմ

 

Իսկ ի՞նչն է մեզ տարանջատում։

Իրականում Հայաստանի հասարակությանը ոչ մի լուրջ բան չի տարանջատում կամ բաժանում։ Մեզ մոտ բաժանված է էլիտան կամ եթե այդ բառը շատերի համար ամպագորգոռ է հննչում՝ հաշվի առնելով այդ «էլիտայի» որակական հատկությունները, դա անվանենք քաղաքական խմբավորումներ, որոնք ունեն տարբեր շահեր։

Տարբեր խմբավորումները պայքարում են իշխանության և հանրային ռեսուրսների տիրանալու համար, ու նրանցից յուրաքանչյուրն ունի իր Ճշմարտությունը։

Բաժանարար գծերն են՝ «ազգային ռեսուրսների թալանի», «Մարտի 1»-ի դեպքերի մեկնաբանության, «Ալբանացիների»՝ ղարաբաղցիների իշխանության տարիների գնահատման, «ընտրությունների կեղծման», «ռուսամետ-արևմտամետ» անհեթեթ հարցադրումները և թեմաները։ Դրանցից ոչ մեկ հասարակ մարդու համար հիմնական խնդիրների հետ ոչ մի առերեսում չունի։

Եթե ուշադիր դիտենք, «թալանչիներ» կան բոլոր ճամբարներում, և «սեփականության լեգիտիմության» խնդիրը բնորոշ է հետխորհրդային բոլոր երկրներին, ընտրությունների արդարացիության խնդիրը, այս կամ այն չափով, բնորոշ է բոլոր երկրներին, այդ թվում նաև արևմտյան «կայացած դեմոկրատիաներին»։

«Ալբանացիների» խնդիրը գուցե ամենաստորագույնն է պատերազմական երկրում գտնվող երկրի համար, ինչը ցույց է տալիս, որ իշխանության համար ընթացող պայքարը հատել է բոլոր հնարավոր բարոյական սահմանները, իսկ «Մարտի 1»-ի գործի ճակատագիրը մենք տեսնում ենք, թե ինչ ընթացք է ստանում։

 

Ճշմարտությունը ծնվում է որպես աղանդ և մահանում է որպես նախապաշարմունք

Գյոթե

 

Հայաստանի հասարակությունը չունի այնպիսի խորքային և ճակատագրական տարանջատում, որը լինի անհաղթահարելի։ Բալոր «գծերը» արհեստական են, իսկ «խորքային» պատճառներն ընդամենը «հանրային ունեցվածքի ու ռեսուրսների» տիրապետման կռիվ են։ Իսկ հիմնական խնդիրն ադեկվատ քաղաքական դիսկուրսի բացակայությունն է։

 

Ցանկացած ճշմարտություն, որի մասին լռում ենք, դառնում է թունավոր:

Նիցշե

Ստեփան Դանիելյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ