27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2020

Անդրանիկ Քոչարյանի որդուն գիտական աստիճան է շնորհվել Սմբատ Գոգյանի հրաժարականի հաջորդ օրը. Irakanum.am

irakanum.am Երեկ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Վերջինս հրաժարականի համար մի քանի պատճառ է ներկայացրել, որոնցում առանցքային է  սկզբունքային անհամաձայնությունը ԿԳՄՍ նախարարության հետ:  Որպես օրինակ Գոգյանը է նշել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի և ռեկտորի պարտականությունները ներկայում կատարող Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա թերությունները՝ ընդգծելով, որ դեմ է երևույթին, ոչ թե անձանց: […]

«Փաշինյանի հեռացումը կդրվի հենց ներսից, այնտեղից նրան կհանեն դուրս». Մարգարիտ Եսայան

Կորոնավիրուսի համավարակի այս ամբողջ աղմուկն իշխանության համար շատ անպատեհ ժամի եկավ, և ակնհայտ է, որ Կառավարությունն իր գործողություններով հայտնվել է ցայտնոտային իրավիճակում, իսկ հենց նման դեպքերից խուսափելու համար էր պարտադիր, որ տարբեր պաշտոններում լինեն մարդիկ, որոնք անցել են պետական կառավարման համակարգի տարբեր օղակներով, մինչդեռ մեր իշխանությունն այսօր գտնվում է աննախանձելի իրավիճակում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղողորդաշարի եթերում ասաց […]

Մեկ օրում կորոնավիրուսի 230 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 5271 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 44071 (վերջին մեկ օրում՝ 1030): Փաստացի այս պահին բուժվում է 2758 անձ (մեկ օրում նվազել […]

Մարտական դիրքերում զինվոր է մահացել

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը […]

Համավարակը ջրի երես հանեց տնտեսության հիվանդությունները.168.am

168.am-ը գրում է․ «Համավարակը պատուհաս է դարձել կառավարության գլխին։ Քիչ են առողջապահական խնդիրները, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վարակի տարածումը, ակտիվացել են նաև տնտեսության մեջ եղած հիվանդությունները։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է նույնքան խոցելի լինել, ինչքան նախկինում։ Տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները դատարկ խոսակցություններ էին։ Ընդամենն առիթ […]

Սա ծաղրանք է ժողովրդավարության և իրավունքի նկատմամբ․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցած շաբաթ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել նրան, քանի որ նա վիճաբանել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, նրանից հետո, երբ այդ խմբակցությունը, առանց որևէ հանրային քննարկման, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, օգտվելով արտակարգ դրության պայմաններից, վավերացրել էր վիճահարույց Լանզարոտեի կոնվենցիան։ […]

Հերթական ապտակը Ռուսաստանից․ «Հրապարակ»

«ԵԱՏՄ խորհրդի հերթական տեսակոնֆերանսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է մեզ համար ամենացավոտ հարցերից մեկին՝ գազի գնին․ «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձեւավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձեւավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ՝ հիմնականը: Առանց […]

Իսկ ո՞ւմ հետ «կապ ունի» երկրի վարչապետը. «Փաստ»

«Ես այդ մարդկանց հետ կապ չունեմ»: Այս արտահայտությունն արել է երկրի վարչապետը: Ոչ ընդդիմադիր Փաշինյանը, այլ ամբողջ Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Նման հայտարարություն նա արել է այն մարդկանց հասցեին, որոնք հավատում են իշխանության հետ կապված այս կամ այն բացասական տեղեկությանը:  Սա երեւի ամենավտանգավոր ձեւակերպումներից մեկն է, որ կարող էր տալ հանրապետության վարչապետը: Այստեղ մի քանի խնդիր […]

Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը. Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի մասին

Հենց նոր տեսա Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երեւույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի