Բա ո՞ւր մնաց նրանց թափանցիկությունը, ժողովրդավարությունը և քաղաքացիական մշակույթը. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով։ Ժամանակակից քաղաքական մշակույթի շոշափելի օրինակ է։ Անկախ բովանդակության հանդեպ տարբեր մոտեցումներից։ Տարօրինակ է, սակայն, մեկ այլ փաստ։ Տարբեր երկրներում նման բանավեճերի թիվ մեկ ջատագովները, որպես կանոն, ընդդիմադիր առաջատարի դերում դիրքավորվող թեկնածուներն են լինում։ Այնինչ այսօրվա բանավեճը հակառակ […]