03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Բա ո՞ւր մնաց նրանց թափանցիկությունը, ժողովրդավարությունը և քաղաքացիական մշակույթը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով։

Ժամանակակից քաղաքական մշակույթի շոշափելի օրինակ է։ Անկախ բովանդակության հանդեպ տարբեր մոտեցումներից։

 

Տարօրինակ է, սակայն, մեկ այլ փաստ։ Տարբեր երկրներում նման բանավեճերի թիվ մեկ ջատագովները, որպես կանոն, ընդդիմադիր առաջատարի դերում դիրքավորվող թեկնածուներն են լինում։

Այնինչ այսօրվա բանավեճը հակառակ օրինակն է։

Բա ո՞ւր մնաց նրանց թափանցիկությունը, ժողովրդավարությունը և քաղաքացիական մշակույթը։

Առողջություն, իմաստնություն և խաղաղություն Արցախին եւ Հայաստանին»:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ