01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցում է նոր կորոնավիրուսի դեմ պայքարին

Օրերս ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ջանքերով հավաքագրվել է կամավորների ջոկատ՝ բժշկական հաստատություններում և հատուկ մեկուսացման վայրերում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին օգնելու նպատակով:

«Մի քանի օրվա ընթացքում կամավորների ջոկատին անդամագրվել են տասնյակ երիտասարդ բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել կամավորության սկզբունքով օգնել կորոնավիրուսով վարակված և այժմ մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Նրանց մի մասի համար երիտասարդական կազմակերպության միջոցներով հատկացրել ենք նաև բժշկական հանդերձանք և ախտահանիչ միջոցներ» ,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անհրաժեշտ պարագաները՝ բժշկական պաշտպանիչ հագուստներ, ախտահանիչ նյութեր, բժշկական դիմակներ և այլն, արդեն իսկ հատկացվել են մարդասիրական առաքելություն իրականացնող կամավորներին և ձևավորված ջոկատները իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ծավալվող աշխատանքներին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ