28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Ո՞վ է դուխ տալիս կոկորդիլոսասեր մարզպետին

Ինչպես ավելի վաղ iravunk.com-ը գրել էր, Արարատի Մարզպետ Գարիկ Սարգսյանը աշխատանքային ժամերին ԱՅՈ-ի քարոզարշավով է զբաղված: «Ոչ»-ի ճակատի նախաձեռնող խմբի ղեկավար, իրավապաշտպան  Ռուբեն Մելիքյանն էլ գրել էր․ Պաշտոնական աղբյուրներում բացակայում է որևէ տեղեկություն այն մասին, որ Արարատի մարզպետը մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, եղել է արձակուրդում, մինչդեռ այդ օրը՝ աշխատանքային ժամին (12:24), այո-ի քարոզչական գրառում է կատարել։ Դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանն ասաց մարտի 10-ին Կապան քաղաքում հանրահավաքի ընթացքում։ «Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ։ Մենք քննարկեցինք համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում մեր անելիքները»,- նշեց Փաշինյանը։  

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին պահել է հանցավոր հեղինակության փողերով. Գոլոս Արմենիի

Մարտի 5-ին Վստրեչի Ապեր մականունով քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի տանն իրականացված հատուկ օպերացիայից հետո քաղաքականացված հանրությունը եւ լրատվամիջոցները շարունակում են քննարկել սկանդալային լուրերն այն մասին, որ Վարդանյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, երբ ընտանիքի ղեկավարը բանտում էր: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` զարգացնելով թեման: «Այս կապակցությամբ որոշ պարբերականներ հղում էին կատարում […]

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները դատի են տվել Կառավարությանը

«Լիդիան Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ և Ամուլսարի հարակից տարածքների բնակիչներ դժգոհում են՝ արդեն 2 տարի ոտնահարված են իրենց իրավունքները: 168.am-ի փոխանցմամբ՝  «Լիդիան Արմենիայի» գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում իրազեկել է, որ 300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: «Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք […]

1 տարում 287.000 $ պարգևավճար՝ Սյունիքի մարզպետարանում․ Yerkir.am

Yerkir.am գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք: Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի […]

«Լիրբ, ղախպա, անուղեղ հավ»․ Գյումրիում սպանված կնոջ մասին գրառում կատարած ՀԽ անդամը կհեռացվի՞

Համացանցում շարունակում է քննարկվել օրերս Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ու սպանված 42-ամյա կնոջ ու նրա 13-ամյա աղջկա թեման։ Թեմայի վերաբերյալ գրառումներ են անում նաև հանրային մարդիկ։ Մասնավորապես, Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ «լիրբ, ղախպա, անուղեղ հավ» անվանելով մահացած կնոջը, գրում է asekose.am-ը: «43 տարեկան ղախպեն 28 տարեկան […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին […]

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. քարոզարշավի ընթացքն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. ներքաղաքական զարգացումներ:

Ուզում էի հարց տալ վարչապետին, իմանալ՝ ինչի համար եմ «Այո» ասում, բայց նա ինձ չլսեց, բարձրախոսն ինձանից գողացան․ միջադեպ՝ Կապանում (տեսանյութ)

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան է այցելել։ Քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Tert.am-ը զրուցել է միջադեպի մասնակից Անդրանիկ Գևորգյանի հետ, ով նշեց, որ հանրաքվեի գաղափարը հասկանալու համար փորձել է հարցեր տալ վարչապետին, բայց նրան դա թույլ չեն տվել։ «Ես շատ կուզեի «Այո» ասել, բայց իմանամ՝ ինչի՞ համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի