06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուզում էի հարց տալ վարչապետին, իմանալ՝ ինչի համար եմ «Այո» ասում, բայց նա ինձ չլսեց, բարձրախոսն ինձանից գողացան․ միջադեպ՝ Կապանում (տեսանյութ)

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան է այցելել։ Քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։

Tert.am-ը զրուցել է միջադեպի մասնակից Անդրանիկ Գևորգյանի հետ, ով նշեց, որ հանրաքվեի գաղափարը հասկանալու համար փորձել է հարցեր տալ վարչապետին, բայց նրան դա թույլ չեն տվել։

«Ես շատ կուզեի «Այո» ասել, բայց իմանամ՝ ինչի՞ համար եմ «Այո» ասում։ Այդ հարցադրումներն անելու համար իմ բարձրախոսն ինձանից գողացել են, այսինքն՝ ինձ զրկել են ազատ խոսքի իրավունքից։ Ես ուզում էի հարց տալ, նա (Նիկոլ Փաշինյանը– Tert.am) ինձ չլսեց»,- ասաց նա։

«Պրոբլեմներ ունեի ներկայացնելու, իսկ այն ավազակը, որը բազմիցս ադրբեջանցիների հետ մարմնավաճառությամբ է զբաղվել, այսօր առևտրական է, եկել է և իմ բարձրախոսը առել, փախել, որի վերաբերյալ Ոստիկանությանը հաղորդում եմ տալու․ նա պիտի նստի»,- շեշտեց նա։

Քաղաքացին նշեց, որ դեռ չի կողմնորոշվել, թե հանրաքվեին ինչպես է քվեարկելու, եկել էր լսելու և հարցերով հասկանալու, թե ինչին պետք է «Այո» ասի։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/7TegGK7SiIc

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ