22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները դատի են տվել Կառավարությանը

«Լիդիան Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ և Ամուլսարի հարակից տարածքների բնակիչներ դժգոհում են՝ արդեն 2 տարի ոտնահարված են իրենց իրավունքները: 168.am-ի փոխանցմամբ՝  «Լիդիան Արմենիայի» գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում իրազեկել է, որ 300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են:

«Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի լուծում չի տրվել: Կառավարությունը ի վիճակի չէ լուծում տալ տվյալ հարցին: Կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի նկատմամբ՝ ստիպված ենք եղել մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան: Հայցի պահանջն է՝  վերականգնել մեր իրավունքները և ճանաչել Ոստիկանության  գործունեությունը ոչ իրավաչափ: Պատրաստվում ենք Կառավարությունից պահանջել փոխհատուցել այն ֆինանսական և հոգեբանական վնասները, որ կրել ենք երկու տարվա ընթացքում: Պահանջելու ենք ոչ միայն չաշխատած երկու տարիների, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք՝ 10-15 տարի»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ