29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Մարդը հազարավոր մարդկանց աչքերին նայելով ստում ա ու չի ամաչում

Արա ոնց եմ զզվել էս քաղաքականություն կոչվածից։ Մարդը հազարավոր մարդկանց աչքերին նայելով ստում ա ու չի ամաչում։ Արամ Սարգսյանն ասում ա ՍԴ դատավորներին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են ընտրել։ Ու սա էն դեպքում, երբ Քոչարյանի ժամանակ ընտրված ոչ մի դատավոր չկա ՍԴ կազմում։ Ու էս շարքային ստերից հետո գոնե իր ինտերվյուներում Վազգեն Սարգսյանի անունը չտա։ […]

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ներկրումները 2019-ին. SIPRI

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) թարմացրել է իր ռազմական ներկրումների տվյալների բազան, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի 2019թ. մատակարարումներին, razm.info-ն: Ըստ SIRPI-ի՝ 2019-ին Հայաստան է մատակարարվել 248 մլն ԱՄՆ դոլար գնահատվող սպառազինություն, որից մեծագույն մասը՝ 228 մլն դոլարը Ռուսաստանից: Այդ մատակարարումների թվում են 4 միավոր  ՍՈւ-30ՍՄ կործանիչները և ՏՈՌ-Մ2ԿՄ ԶՀՀ-ները: 2019-ին Հայաստանին է մատակարարվել նաև «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ի խմբաքականակ: […]

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է տեսագրություն, ուր լսվում է «այո»-ի բուկլետը մետրոյում պատռած եւ Նիկոլի վրա շպրտած աղջկա եւ ինչ-որ տղայի հեռախոսազրույցը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է  տեսագրություն, ուր լսվում է «այո»-ի բուկլետը մետրոյում  պատռած եւ  Նիկոլի վրա շպրտած աղջկա եւ ինչ-որ տղայի հեռախոսազրույցը, որի ընթացքում  աղջիկը պատմում է, թե ինչպես է եղել դեպքը, հայտնում է Իրավունքը:  Կադրի աջ կողմում մոնտաժված է աղջկա նկարը` վրայից գրված անպարկեշտ մակդիրներով, իսկ ձախ  կողմում բջջային հեռախոսի կադրն է, ուր երեւում են ինչպես աղջկա, այնպես էլ նրա զրուցակցի  հեռախոսահամարները: Այդ տեսանյութը քայլասերվածների կողմից հազարավոր օրինակներով  տարածվել է «Ֆեյսբուքում», եւ ֆեյքերի ֆաբրիկան այժմ զբաղված է աղջկա հասցեին   ամենակեղտոտ հայհոյանքները շաղ տալով:  Նիկոլի ֆանատներին հատկապես կատաղեցրել է,  թե ինչպես է աղջիկը բնութագրում  Նիկոլի հետ միասին վագոն  մտած նրա դուստրերին. «Գեղացի, փնթի ու կեղտոտ»:

Իտալիայից հատուկ չվերթով Թբիլիսի ժամանած 156 քաղաքացներից 7-ը ջերմություն ունեն

«Հռոմից Թբիլիսի հատուկ չվերթով ժամանած Վրաստանի քաղաքացիները ինքնաթիռում տեղավորված են եղել այնպես, որպեսզի զերծ մնանք վարակից», — այս մասին «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Վրաստանի քաղաքացիները, որոնք Հռոմից ժամանել են Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, նախկինում եղել են Իտալիայի տարբեր հատվածներում, փոխանցում է aliq.ge-ն:  Ըստ Ամիրան Գամկրելիձեի՝ երկու ինքնաթիռի ուղևորներից յոթի մոտ […]

Ա՛յ ոչ ու փուչ լինի «այո»-ի քարոզարշավը, որ դո՛ւ ես վարում

Փաշինյանը մտածել ու գտել է «նախորդ կոռումպացված իշխանություններից» ստացած մի ատրիբուտ, որ վարչապետի աթոռին նստելուց հետո չի մերժել` չի գցել աղբանոց ու տեղը «3 միլիոն վարչապետերից մեկին» սազական մի բան չի դրել։ «Ես էսօր վարչապետի իմ աշխատասենյակում նստում եմ այն աթոռի վրա, որի վրա էրկու տարի կամ չգիտեմ՝ ինչքան նստել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետի իմ […]

Քշի՛ թուրքի սահման

Մտածում եմ, եթե Նիկոլը Ապրիլյան քառօրյա պատերազմին բուռն կերպով մասնակցել է մայիս ամսին, ի՞նչն է մեզ խանգարում, հավաքվենք ու հիմա գնանք մասնակցենք Ավարայրի ճակատամարտին։ Կարեւորը հասնենք Ավարայրի դաշտ, գրեթե վստահ եմ, որ Նովրուզին այնտեղ մի քանի մոլորված պարսիկ էլ կռաստվենք: Մի երկու խրամատ կփորենք, փղի ձայներ կհանենք, պարսիկների հետ մի քանի հատ սելֆիլյամիշ կլինենք, մի […]

Քաղաքացին ստել էր՝ հայտնելով «Ոչ»-ի կողմից ընտրակաշառքի մասին

Դատախազությունից հայտնեցին, որ ֆեյսբուքյան գրառման մեջ առկա տեղեկությունը ստուգվել է եւ պարզվել, որ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: «Դատախազությունից հայտնեցին, որ այս տեղեկությունը ստուգվել է եւ պարզվել, որ իրականությանը չի համապատասխանում: Այս քաղաքացին, փաստորեն, ստել էր»,- գրում է Բաբայանը։ Ֆեյսբուքյան օգտատերը գրել էր, […]

Այսքան ժամանակ ապօրինի գտնվել է կալանքի տակ. Արմեն Թավադյանն ազատ արձակվեց

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել փաստաբանների վերաքննիչ բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը կալանքը երկարացնելու մասին։ «Արմեն Թավադյանը ժամերի ընթացքում կլինի ազատության մեջ։ Պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է»,- լրագրողներին ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը. «Հաստատվում է այն, ինչ ասում էինք վաղուց՝ այսքան ժամանակ պարոն Թավադյանն ապօրինի գտնվել […]

Չարենցավանի քաղաքապետի նման քաղաքական թափառաշրջիկ, պատեհապաշտ ու օրվա իշխանություններին ծառայելու պատրաստ մարդիկ անելիք չունեն մեր կողքին. Գեղամ Պետրոսյան

Շատ հաճախ ինձ օբյեկտիվորեն հարց են տալիս՝ ինչի՞ այսպես եղավ, ինչի՞ երբ իշխանության էիք, չմաքրեցիք ձեր կուսակցությունում հայտնված քաղաքական թափառաշրջիկներին։ Բայց կուսակցության լավագույն մաքրման ձևը սա էր, երբ մնում են բացառապես սկզբունքային և գաղափարական մարդիկ։ Այսօր էլ գնում է ինքնամաքրման գործընթացը։ Չարենցավանի քաղաքապետի նման քաղաքական թափառաշրջիկ, պատեհապաշտ ու օրվա իշխանություններին ծառայելու պատրաստ մարդիկ անելիք չունեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի