«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է տեսագրություն, ուր լսվում է «այո»-ի բուկլետը մետրոյում պատռած եւ Նիկոլի վրա շպրտած աղջկա եւ ինչ-որ տղայի հեռախոսազրույցը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է տեսագրություն, ուր լսվում է «այո»-ի բուկլետը մետրոյում պատռած եւ Նիկոլի վրա շպրտած աղջկա եւ ինչ-որ տղայի հեռախոսազրույցը, որի ընթացքում աղջիկը պատմում է, թե ինչպես է եղել դեպքը, հայտնում է Իրավունքը:
Կադրի աջ կողմում մոնտաժված է աղջկա նկարը` վրայից գրված անպարկեշտ մակդիրներով, իսկ ձախ կողմում բջջային հեռախոսի կադրն է, ուր երեւում են ինչպես աղջկա, այնպես էլ նրա զրուցակցի հեռախոսահամարները: Այդ տեսանյութը քայլասերվածների կողմից հազարավոր օրինակներով տարածվել է «Ֆեյսբուքում», եւ ֆեյքերի ֆաբրիկան այժմ զբաղված է աղջկա հասցեին ամենակեղտոտ հայհոյանքները շաղ տալով:
Նիկոլի ֆանատներին հատկապես կատաղեցրել է, թե ինչպես է աղջիկը բնութագրում Նիկոլի հետ միասին վագոն մտած նրա դուստրերին. «Գեղացի, փնթի ու կեղտոտ»: