02 Դեկտեմբերի, Saturday, 2023
KFC

Իտալիայից հատուկ չվերթով Թբիլիսի ժամանած 156 քաղաքացներից 7-ը ջերմություն ունեն

89259667_212373363208086_5930278421824274432_n

«Հռոմից Թբիլիսի հատուկ չվերթով ժամանած Վրաստանի քաղաքացիները ինքնաթիռում տեղավորված են եղել այնպես, որպեսզի զերծ մնանք վարակից», — այս մասին «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Վրաստանի քաղաքացիները, որոնք Հռոմից ժամանել են Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, նախկինում եղել են Իտալիայի տարբեր հատվածներում, փոխանցում է aliq.ge-ն: 

Ըստ Ամիրան Գամկրելիձեի՝ երկու ինքնաթիռի ուղևորներից յոթի մոտ ջերմություն է գրանցվել: Նրանց տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ:

Մնացած ուղևորները գտնվում են կարանտինային գոտում:

«Նրանք տեղավորված են բավականին հարմարավետ հյուրանոցում: Դրա համար պատասխանատու է Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունը», — ասել է Գամկրելիձեն:

Հատուկ չվերթներով Իտալիայից վերադարձել է Վրաստանի 156 քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի (COVID — 19) տարածման պատճառով հատուկ միջոցներ են ձեռնարկվել Իտալիայում: Վրաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ