23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 10, 2020

Քաղաքացի Փաշինյանն իրավունք ունի՞ օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով Սյունիք հասնելու համար

«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արձակուրդում գտվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի համար Սյունիք է մեկնել ուղղաթիռով։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։ Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով […]

Պետական քաղաքականության անորոշությունը ՓՄՁ-ների համար բարենպաստ միջավայր չի ապահովում. Տիգրան Ջրբաշյան /տեսանյութ/

Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հրապարակում է «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում. ներկա իրավիճակ, սպասումներ» հետազոտությունը: «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «ՓՄՁ ոլորտի վերաբերյալ ունենք մի շարք հետազոտություններ: Առաջինն իրականացրել էինք 2013 թվականին, հիմա փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, ի՞նչ նոր զարգացումներ կան, ի՞նչ նոր խնդիրներ են ի հայտ եկել և […]

«Նրանք չեն կարող համարվել մարդ, քանի որ կրում են մարդուն բնորոշ միայն ֆիզիոլոգիական հատկանիշներ` զուրկ լինելով մարդուն այլ կենդանիներից տարանջատող կարևորագույն հատկանիշներից»

Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկատվության` հայտնում ենք, որ Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել: Քննիչները նման պահանջ են ներկայացրել Ռոբերտ Դանիելյանի` նախապես պլանավորված բուժզննման մեկնելուց մեկ օր առաջ` այդպիսով անհնարին դարձնելով հույժ կարևոր հետվիրահատական զննման անցկացումը: Քննիչներն անտեսել են թե՛ իրենց ուշադրությանը ներկայացված […]

Բացառված չէ, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մեկից ավելի հիվանդներ կան, հատկապես Իտալիայից եկած. Իրատես

Ի­տա­լիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-2019) վա­րակ­ված­նե­րի քա­նա­կը, ե­րեկ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ար­դեն հա­սել է 7375-ի, վա­րակ­ված­նե­րից 366-ը մա­հա­ցել են, 622-ը` ա­ռող­ջա­ցել: Ի­տա­լիան COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի քա­նա­կով մի փոքր է զի­ջում Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (7478 վա­րակ­ված), ըն­դա­մե­նը 103 հո­գու տար­բե­րու­թյուն է, իսկ COVID-2019-ի հա­րու­ցած հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (53 մահ) գե­րա­զան­ցում է 313-ով և աշ­խար­հում Չի­նաս­տա­նից հե­տո […]

Գործադիրի ղեկավարը աշխատելու փոխարեն արձակուրդ է գնում՝ բուկլետ բաժանելու. Շարմազանով

Աշխարհում եւ մասնավորապես` մեր հարեւան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ.-ից սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա, մասնավորապես, գրել է. «Կորոնավիրուսը, նավթի գների ռեկորդային անկումը, ադրբեջանական դիվերսիան սահմանին ու Փաշինյանի արձակուրդ […]

Եթե «ԱՅՈ»-ն հաղթի

Այսօր, հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրվա առիթով, հիշեցի նրանից լսած մի ուշագրավ, կարծում եմ՝ նաև արդիական պատմություն։ 1946թ․ սփյուռքահայերի ներգաղթից մի քանի տարի անց, դժգոհ լինելով խորհրդային, դաժան իրականությունից և իրենց հալածված, անօգնական վիճակից, ոչ մի ելք չգտնելով՝ նրանք որոշում են դիմել Ավետիք Իսահակյանին՝ որպես մեծ հեղինակություն ունեցող բանաստեղծի, հուսով, որ նա կօգնի իրենց ետ […]

Նախկին մարզպետը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից որոշ ժամանակ անց ակտիվ մասնակցում է հանրաքվեի քարոզարշավին. Հրապարակ

Հեղափոխականներն իրենց ցինիզմով գերազանցում են նախկին կոռումպացված ռեժիմին: Թվում էր, թե Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից և իր հրաժարականից հետո որոշ ժամանակ ընդհատակում կմնա, որպեսզի մոռացության մատնվի այդ բարբարոսությունը, սակայն նա ակտիվորեն մասնակցում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին: Երեկ մենք փորձեցինք Սարգսյանից տեղեկանալ՝ օգնո՞ւմ, թե՞ վնասում է քարոզարշավին, և կատարվածից հետո […]

Փաշինյանի այցը, ինչպես միշտ, որեւէ լուրջ օրակարգ չի ունեցել. Իրատես

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը խիստ ստիպված է Սերժ Սարգսյանին Բրյուսել մեկնելու թույլտվություն «տվել». որովհետեւ ինքը եւս այց ուներ, եւ եթե արգելափակեր ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի այցը, ապա նույն ԵԺԿ ղեկավար Տուսկին, որի հետ Փաշինյանն ինքն է ցանկացել հանդիպել, չէր կարող հանդիպել: Ասում են` եվրոպական որեւէ կուսակցության պատկանելություն չունեցող «Քաղաքացիական պայմանագրի» համար Փաշինյանը փորձում է […]

Ու՞մ հետեւից է գնալու իշխանությունը. նրանք գիտեն՝ ինչ կանեն խլված առանձնատները. Իրատես

Իշխանություններն ինչքան էլ արդարանան, բացատրեն, թե ապօրինի գույքը պետականացնելու մասին օրենքը «կուլակաթափություն» չէ, այլ սոցիալական արդարության վերականգնում, պարզ է՝ այն որոշ շրջանակների գլխին է կոտրվելու: Թեեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանում է, որ օրենքի թիրախում են հայտնվելու կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները, ենթադրելի է՝ ուշադրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի