23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ու՞մ հետեւից է գնալու իշխանությունը. նրանք գիտեն՝ ինչ կանեն խլված առանձնատները. Իրատես

Իշխանություններն ինչքան էլ արդարանան, բացատրեն, թե ապօրինի գույքը պետականացնելու մասին օրենքը «կուլակաթափություն» չէ, այլ սոցիալական արդարության վերականգնում, պարզ է՝ այն որոշ շրջանակների գլխին է կոտրվելու:

Թեեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանում է, որ օրենքի թիրախում են հայտնվելու կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները, ենթադրելի է՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները:

«Ու՞մ հետեւից եք գնալու»,- հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Որեւէ մեկին չենք թիրախավորելու, իրավապահների ուսերին է թողնված, եթե կպարզեն, որ նախկին կամ ներկա պաշտոնյան ապօրինի գույք ունի, կգնան նրա հետեւից: Բայց մեր գործընկերներից մեկը նախագծի քննարկման ժամանակ հստակ մեսիջ ուղարկեց՝ ասելով, թե «վարչապետներից մեկը պոմիդոր էր ցանում, մոնումենտում առանձնատուն էր աճում…»,- պատասխանեց նա:

Պետությունը գիտի նաեւ, թե ինչ է անելու կամ ինչպես է օգտագործելու Մոնումենտի մոնումենտալ պետականացվելիք առանձնատները: «Հնարավոր է պետությանը սպասարկող հյուրանոցներ, հյուրատներ դառնան դրանք: Հաճախ ենք դրսից հյուրեր ունենում ու չենք իմանում՝ որտեղ նրանց հյուրընկալել, որտեղ ճաշ կամ քննարկումներ կազմակերպել: Կարող է, օրինակ, կոռուպցիայի թանգարան բացվել կամ կոռուպցիոն դրսեւորումներն ուսումնասիրող կենտրոն լինել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ