24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախկին մարզպետը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից որոշ ժամանակ անց ակտիվ մասնակցում է հանրաքվեի քարոզարշավին. Հրապարակ

Հեղափոխականներն իրենց ցինիզմով գերազանցում են նախկին կոռումպացված ռեժիմին: Թվում էր, թե Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից և իր հրաժարականից հետո որոշ ժամանակ ընդհատակում կմնա, որպեսզի մոռացության մատնվի այդ բարբարոսությունը, սակայն նա ակտիվորեն մասնակցում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին:

Երեկ մենք փորձեցինք Սարգսյանից տեղեկանալ՝ օգնո՞ւմ, թե՞ վնասում է քարոզարշավին, և կատարվածից հետո մարդիկ ինչպե՞ս են ընդունում իրեն, հատկապես, որ փոխգնդապետն էլ դեռևս դուրս չի եկել կոմայից, իսկ նրան կոմատոզ վիճակի հասցնող գլխավոր մեղադրյալն էլ օրերս դատարանի որոշմամբ գրավով ազատ է արձակվել։

Նախկին մարզպետը հարցին պատասխանելու փոխարեն հոխորտաց, թե մեզ հետ կխոսի միայն դատարանում․ նա հայց է ներկայացրել «Հրապարակի» դեմ՝ հենց փոխգնդապետի մասին մեր հրապարակումների առիթով:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ