24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 15, 2020

Սովորական վարորդին ծխելու համար տուգանում են 7000 դրամով, տաքսու վարորդին՝ 20.0000. տաքսիստի ծուխը երևի 3 անգամ շատ է. Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

Ավտովարորդները Կառավարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի։ Նրանք նշում էին, որ բալային համակարգի պատճառով տաքսիստներն ու առաքիչները շատ կարճ ժամանակահատվածում կզրկվեն վարորդական իրավունքից, քանի որ մի շարք բացթողումներ կան օրենքում. հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ կայանման խնդիր է լինելու: Առաքիչը խանութ ապրանք է բերում, բայց ստիպված երկրորդ գիծ […]

Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Հիշեցնենք, […]

Վանեցյանի ձերբակալության հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իշխանությունը կորցնելուց հինգ պակաս կլինի. Նարեկ Սամսոնյան

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի խոսքով՝ Ազգային անվտանգության նախկին պետ Արթուր Վանեցյանի ակտիվացումը քաղաքական դաշտում բազմաթիվ հարցեր է առաջ բերում, ուստի Վանեցյանն առաջին հերթին պետք է անդրադառնա հենց այդ հարցերին։ «Հասարակության մեջ կա տարակուսանք այն բաների շուրջ, որ ԱԱԾ նախկին տնօրենը, որը նշանակված է եղել հեղափոխական վարչապետի կողմից, նրա օրոք տեղի են ունեցել զանազան ձերբակալություններ, […]

Արհեստական քաշքշուկներ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալիս. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հաղորդագրություն է տարածել՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու գործընթացի վերաբերյալ. «Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների աճի մասին, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 1-ից  առաջին երեխայի համար միանվագ նպաստը 50 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 300 000 ՀՀ դրամ, […]

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունից

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ […]

Ձեր լեգիտիմության բնականոն անկումը սկսվել է դեռևս ընտրությունների հաջորդ օրվանից. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «CONCIGLIERI» .3.⏳ Ամեն անգամ որևէ թեմա ընդգծելուց և կարևորելուց առաջ Վարչապետը փորձում է այդ թեման որակել՝ որպես ամենակարևորներից մեկը: Ես համոզված եմ, որ մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկը լիդերության մասին Փաշինյանի պատկերացումներն են և դրանց պրակտիկ իրականացումը: ♟.Հարգելի՛ Թիվ Մեկ քաղաքական պատասխանատու, պետք է […]

«Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ-ի շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամի լուծումը ոչ թե ՍԴ դատավորներին որպես «կաշառք» թոշակ առաջարկելը պետք է լինի, այլ իշխանությունների կողմից ՍԴ անկախության կարևորության գիտակցումը։ Այսօր մեր Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ հատկապես ոչ իշխանական իրավաբանական համայնքը կապում […]

Ջորջ Սորոսի գործակալական ցանցն է Հայաստանում Փաշինյանի իրական քաղաքական հենարանը. Գոլոս Արմենիի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այսօր ուղղակի կախված է սորոսյան «Gаllup-Հայաստան» կազմակերպության սոցհարցումների արդյունքներից, որոնք բավական հեռու են իրականությունից։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով Սորոսի ֆոնդի հետ երկրի ներկա ղեկավարության կապերի թեման։ «Իսկ իրականությունն այնպիսին է, որ առանց սորոսյան կազմակերպությունների Փաշինյանը ի վիճակի չէր լինի դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը մարդկանցով […]

Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. փաստաբան. Փաստինֆո

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նշենք, որ հունվարի 14-ին ավարտվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրված ժամկետը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ծանոթացել են քրեական գործի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի