24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վանեցյանի ձերբակալության հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իշխանությունը կորցնելուց հինգ պակաս կլինի. Նարեկ Սամսոնյան

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի խոսքով՝ Ազգային անվտանգության նախկին պետ Արթուր Վանեցյանի ակտիվացումը քաղաքական դաշտում բազմաթիվ հարցեր է առաջ բերում, ուստի Վանեցյանն առաջին հերթին պետք է անդրադառնա հենց այդ հարցերին։

«Հասարակության մեջ կա տարակուսանք այն բաների շուրջ, որ ԱԱԾ նախկին տնօրենը, որը նշանակված է եղել հեղափոխական վարչապետի կողմից, նրա օրոք տեղի են ունեցել զանազան ձերբակալություններ, ուստի, հարց է առաջանում, թե այդ ամենն ինչպես է եղել։ Այսօր Վանեցյանը հանդես է գալիս մի տեսանկյունից, որ կարծես թե ինքն այդ իրադարձություններին ներկա չի եղել։ Այստեղ մի քիչ հետաքրքիր է՝ լինել ԱԱԾ տնօրեն Նիկոլ Փաշինյանի մոտ, հետո խոսել նրա դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի և Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռահար վեճին, նշեց Վահան Բաբայանը։

Ըստ նրա, եթե Արթուր Վանեցյանը չի խոսում և սպասում է ինչ-որ բանի՝ անհասկանալի է, իսկ եթե ասելիք ունի՝ պետք է խոսի։

Ինչ վերաբերում է վարչապետի դստեր պատասխաններին՝ ուղղված Արթուր Վանեցյանին, Վահան Բաբայանն ասաց, որ վարչապետն իր դստերը խառնել է այդ գործընթացին՝ իրավիճակին որոշակի էմոցիոնալ ֆոն տալու համար։

«Այդ ամենը նաև որոշակի պլանկաներ ցածրացնելու մեթոդիկա էր։ Այդ ամենին խառնեցին նաև վարչապետի աներձագին։ Նախկինում բողոքում էին կլանային համակարգից, այսօր մենք նույնն ենք տեսնում, Փաշինյանի ընտանիքն անմիջական զբաղվում է քաղաքականությամբ։ Փաշինյանի դստեր այդ գրառումներին չեմ ուզում գնահատականներ տալ, բայց Վանեցյանը՝ որպես ԱԱԾ նախկին տնօրեն, կարող էր այդ ամենին չպատասխանել։ Մենք լսեցինք, որ պետական հեղաշրջման փորձի է նախապատրաստվել Վանեցյանը, եթե նման բան է եղել, ապա դրանով պետք է զբաղվեին իրավապահ մարմինները։ Բայց եթե նման բան չկա, ապա կան ապագա քաղաքական գործընթացներում Վանեցյանի անձից քաշվելու, վախենալու մտահոգություններ»,- ընդգծեց Վ. Բաբայանը։

Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ ղեկավար Նարեկ Սամսոնյանի՝ Փաշինյանի ընտանիքի և Վանեցյանի միջև որևէ բանավեճ էլ չի եղել, այդ ամենն ընդամենը զրպարտանք է, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում։

«Նիկոլ Փաշինյանը փորձում է զրպարտության գնով կանխել Արթուր Վանեցյանի այն տրամադրվածությունը, որն ուղղակիորեն ավարտելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան։ Ես գրառում եմ արել, որ Վանեցյանի ՍԴ-ի վերաբերյալ արած քայլը Փաշինյանի քաղաքական ապագայի համար շատ տխուր հետևանքներ է ունենալու, բայց դրական ազդեցություն է ունենալու Նիկոլ Փաշինյան կալանավորի ապագայի վրա»,- նշեց Ն. Սամսոնյանը։
Նա ընդգծեց, որ այսօր պետք է Արթուր Վանեցյանին ոգևորել, որպեսզի նա հանրության աչքերը բացի՝ բացահայտելով այն ապօրինությունների շարքը, որոնք թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը։

«Այդ փուլն արդեն մեկնարկել է, մենք ունենք դեղին քարտ»,- շեշտեց նա։

Հարցին՝ այս բոլոր գործընթացները հաշվի առնելով, պետական հեղաշրջման փորձի համար, հնարավո՞ր է՝ ձերբակալեն Արթուր Վանեցյանին, որի մասին ամիսներ առաջ խոսակցություններ էին շրջանառվում, Վահան Բաբայանը պատասխանեց.

«Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է գտնվում, որ կարող է Հռոմի պապը գա այստեղ, և նրան ձերբակալեն, ինչպե՞ս կարող են Վանեցյանին չձերբակալել»։
Նարեկ Սամսոնյանը բացառեց Արթուր Վանեցյանի ձերբակալումը՝ նշելով, որ Վանեցյանի ձերբակալության հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իշխանությունը կորցնելուց հինգ պակաս կլինի։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ