25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Հայաստանից ուզում են նույնը, ինչ տարիներ առաջ՝ նախ 5 շրջանները, հետո Լաչինն ու Քելբաջարը /տեսանյութ/

Փաստացի նախորդ տարիների փաթեթային լուծումը մի կողմ է դրվել։ Քննարկում ենք փուլ-առ-փուլ գործողությունները։ Հայաստանից ուզում են նույնը, ինչ տարիներ առաջ՝ նախ 5 շրջանները, հետո Լաչինն ու Քելբաջարը։ Բայց եթե առաջ քանի դեռ ամբողջ փաթեթը պայմանավորված չէր, որևէ զիջում լինել չէր կարող, հիմա զիջում անելու պարտավորությունը կարծես գցել են Երեւանի գրպանը, իսկ մենք չենք էլ հասկացել՝ ոնց […]

Վերջնագիր․ Ադրբեջանը տանում է ռազմական լուծման․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուերն Սարգսյանը գրում է․ «Ադրբեջանն ասում է. 1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը: 2. հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան: 3. Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ-ում ասումա, որ Ադրբեջանի նման դիրքավորումը […]

Բոլորն են կու՞յր: Ադրբեջանը առաջ է քաշել Հայաստանի լիակատար կապիտուլյացիայի վերջնագիր

Բլոգեր Սեդրակ Մկրտչյանը թարգմանել և մեկնաբանություններով հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ-ի լկտի մեմորանդումը: Այսօրվա հանդիպմանը ընդառաջ Երեկ ԵԱՀԿ միջոցով Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր դիրքորոշումը լուծման վերաբերյալ, որի հիմնական մասը նոր թարգմանեցի։ Բայց ամենակարևորը վերջում է․ «…Ադրբեջանը հավատարիմ է մնում հակամարտության քայլ-առ-քայլ կարգավորմանը, որը ընկած է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում ու ԵԱՀԿ որոշումների մեջ՝ մասնավորապես Բուդապեշտի […]

Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից. Հրապարակ

Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու և կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ․ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։ «Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա […]

Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում. Բարսեղ Բեգլարյան. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանին առաջադրած ՀՔԾ մեղադրանքից պարզ է դառնում, որ քրգործն առնչվում է նաև Ս. Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին ու նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Ըստ շրջանառվող լուրերի` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել` կա՛մ ցուցմունք տալ Ս. Սարգսյանի դեմ, կա՛մ էլ իրեն կկալանավորեն, Կարապետյանն էլ ցուցմունք է տվել: Ըստ ՀՔԾ-ի` գյուղտնտեսություններին տրամադրվող դիզվառելիքի բաշխման […]

Կատաստրոֆիկ խեղկատակություն: Անգամ մեն մի հատիկ նպատակը, որը խոստացել է գործող իշխանությունը, իրականություն չի դարձել. Հրապարակ

Ամեն նոր օր Հայաստանի երկնակամարում բացվում է որպես ռազմական նոր գործողությունների, թշնամիների հայտնաբերման եւ վնասազերծման գործընթացի նոր արշալույս։ Մի ողջ հասարակություն, իշխանությունների թեթեւ ձեռքով, զբաղված է հորինված եւ կեղծ հանցագործությունների բացահայտման, մարդ բռնել-բաց թողնելու, մարդ շշպռելու, ավելի ու ավելի հնարամիտ հայհոյանքներ հնչեցնելու շոուներին հետեւելով։ Դժվար է չարձանագրել, որ մեր երկրում անկում են ապրել ոչ միայն […]

Փաշինյանը գիտի՞, որ Երեւանի քաղաքապետը մեկ տարի օրենք է խախտել. Ժողովուրդ

Օրաթերթը բացահայտել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ ՀՀ-ում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»: Բայց, ահա,  օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը […]

Փաշինյանը 2-րդ անգամ թալանչի անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը: Ինչո՞ւ էր ինքը 2008-ին կանգնել այդ մարդու կողքին. Հրապարակ

Ավելի քան 30 տարի ՀՀ քաղաքացիների քննարկման թեման եղել ա հետեւյալը՝ գողացան, թալանեցին, խոշտանգեցին, ձեռից խլեցին, գնդակահարեցին: Մոտ 30 տարի մարդկանց դիսկուրսն իշխանության մասին եղել ա էս: Եվ մոտ 30 տարի մարդկանց զգացողությունն իշխանության նկատմամբ եղել ա զզվանքը եւ ատելությունը»,- երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի մատնանշած 30 տարվա մեջ մտնում է նաեւ […]

«Պլան գ»-ն՝ վտանգի տակ է: Իշխող թիմում տագնապ է. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանին առնչվող նրանց «պլան գ»-ն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող օրինագծի հաստատումը, վտանգի տակ է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ձգտում են այնպես անել, որ դատավորների վաղաժամ թոշակն ապահովող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկության ժամանակ առավելագույն «կողմ» ձայներն ապահովեն, որպեսզի ընդդիմությանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի