25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կատաստրոֆիկ խեղկատակություն: Անգամ մեն մի հատիկ նպատակը, որը խոստացել է գործող իշխանությունը, իրականություն չի դարձել. Հրապարակ

Ամեն նոր օր Հայաստանի երկնակամարում բացվում է որպես ռազմական նոր գործողությունների, թշնամիների հայտնաբերման եւ վնասազերծման գործընթացի նոր արշալույս։ Մի ողջ հասարակություն, իշխանությունների թեթեւ ձեռքով, զբաղված է հորինված եւ կեղծ հանցագործությունների բացահայտման, մարդ բռնել-բաց թողնելու, մարդ շշպռելու, ավելի ու ավելի հնարամիտ հայհոյանքներ հնչեցնելու շոուներին հետեւելով։

Դժվար է չարձանագրել, որ մեր երկրում անկում են ապրել ոչ միայն իրավական կուլտուրան եւ հետաքննությունների մակարդակը, այլեւ քաղաքական դիսկուրսն է իջեցվել զրոյական կետի։ Եթե մեկուկես տարվա մեջ մենք ավարտին հասցված որեւէ իրավական գործընթաց եւ ուժի մեջ մտած դատավճիռ չունենք։ Եթե կալանավորված անձինք մեկ-երկու ամսից ազատ են արձակվում, եւ քրեական գործի քննությունը քնեցվում է։ Եթե բյուջեի մուտքերը այդ գործերի քննության եւ բացահայտված ստվերի արդյունքում չեն աճում։ Եթե ոչ մի քաղաքական դեմքի, ում մեղադրանք են առաջադրել, չեն կարողանում արտերկրից ստանալ, կնշանակի՝ անգամ այն մեն մի հատիկ նպատակը, որը խոստացել է գործող իշխանությունը՝ բացահայտել նախկինների հանցագործությունները, իրականություն չի դարձել։

Այնպես, ինչպես իրականություն չեն դարձել ներդրումների մասին խոստումները։ Եվ այդ թեմայով իշխանություն-ընդդիմություն բանավեճը, որի ունկնդիրն ենք մենք այսօր, հասցվել է կատաստրոֆիկ՝ ներդրողի ջինս հագած լինելու, հեռախոսով խոսելու քննարկումների մակարդակին։ Այնպես, ինչպես օրենսդրական գործունեությունն են վերածել խեղկատակության, երբ մի օր օրենքի նախագիծ են ներկայացնում, անգամ առաջին ընթերցմամբ ընդունում, հետո՝ հրաժարվում։ Երբ որպես օրենսդրական նախաձեռնություն են ներկայացնում իրենց բակի բեսեդկի պապիկների խոսքուզրույցը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ