24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը գիտի՞, որ Երեւանի քաղաքապետը մեկ տարի օրենք է խախտել. Ժողովուրդ

Օրաթերթը բացահայտել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ ՀՀ-ում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»:

Բայց, ահա,  օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է:

2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Օրաթերթին Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի քաղաքապետի պաշտոնից, որեւէ այլ պաշտոն չի զբաղեցնում»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից: Մեր ձեռքի տակ են ասվածը վկայող բոլոր ստոպ-կադրերը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ