Հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում. Նիկոլ Փաշինյան
Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ապացուցել, որ ՀՀ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը […]