08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կալանքի տակ է դրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մեղադրանքի առաջադրվելուց հետո Բարսեղ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը առերեսում է ունեցել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Նշենք, որ  ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ