23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2019

«Հարգելի Նիկոլ, արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի և բանակի վերաբերյալ»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի Նիկոլ, Դիմում եմ քեզ ոչ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, ավանդական հայկական ընտանիքի հայր, ճանաչված գերդաստանի ներկայացուցիչ, և վերջապես, որպես Հայ մարդ։ Խնդրում և պահանջում եմ սահմանափակել քո ընտանիքի անդամների քաղաքական ակտիվությունը՝ նրանց անհարկի քաղաքական թիրախավորումից խուսափելու համար։ Մեր հասարակության […]

Գյուղատնտեսական անկում: Թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, գործազրկության բարձր մակարդակ

Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպին հիմնականում նպաստել են առևտուրը և ծառայությունները՝ մասնավորապես   շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը և այլն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ մասնավորապես նշելով. «Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միևնույն ժամանակ հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝  20.5%-ով: Մինչև սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն […]

Երկրաշարժ

Դեկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում […]

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է մանիպուլյատիվ քայլերի, ճնշումների. Փաստաբանական թիմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանության տարածած տեսանյութի կապակցությամբ, որում մասնավորապես նշվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել: «ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից […]

Շատ օրիգինալ մտածողություն ունի մեր այսօրվա իշխանությունը. ատելության խոսքի կրողը` Հանրային խորհրդի նախագահ. Հրապարակ

Շատ օրիգինալ մտածողություն ունի մեր այսօրվա իշխանությունը՝ մի կողմից ատելության խոսքի դեմն առնելու քայլեր է մտածում՝ անգամ պատժի քրեականացում նախատեսելով։ Մյուս կողմից՝ ատելության խոսքի կրողներից մեկին նշանակում է Հանրային խորհրդի նախագահ։ Նորանշանակ նախագահի ֆեյսբուքյան էջը մտնողները կարող են զարհուրել նրա լեքսիկոնի, պահվածքի, կուլտուրայի, մտածողության դրսեւորումներից։ Այս պարագայում, հայտարարությունները, թե մենք չենք խրախուսում ատելության խոսքը, դառնում […]

Ամենաբարձր վարկանիշին արժանացավ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը

«2019 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց: «Թափանցիկ ձեռք 2019» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2019 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ կրկին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: Արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր: Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի […]

Սանկտ Պետերբուրգ մեկնող պատվիրակությունում 28 մարդ կա. Ժողովուրդ

Եվրասիական տնտեսական բարձրա­գույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գա­գաթնաժողովին մասնակցելու նպատա­կով այսօր Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխա­վորած պատվիրակությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրա­կության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողներ են, 6-ը՝ անվտանգության աշ­խատակիցներ: Պատվիրակության կազ­մում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախա­րար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաս­տանի դեսպան Վարդան […]

Փաշինյանը նախագահի հետ կապված իր սցենարն ունի. Հրապարակ

Արմեն Սարգսյանը երբեմն-երբեմն «պաշտոնական այցով» վերադառնում է Հայաստան, հանդիպո՞ւմ եք՝ հարցրինք նրա խորհրդական Թեւան Պողոսյանին։ «Ճիշտ չեք, նա Հայաստանում է լինում, երբեմն-երբեմն այցերով գնում է արտասահման` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու, նոր տեխնոլոգիաներ բերելու, եւ դա անում է շատ բարձր որակով»: Նա անցած տարի Հենրի Քիսինջերին էր Հայաստան հրավիրել, բայց Ջոն Լենոնը եկավ, Քիսինջերը` ոչ։ «Այո, […]

Փաշինյանի աներորդին անձամբ զանգեր է անում գործարարներին. 168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, պատգամավորական գործունեությունից չբխող նոր պարտականություններ է ստանձնել։ Ասում են՝ ակտիվ զբաղվում է «Նոր Հայաստան» նորաբաց հեռուստաընկերության (ՀԸ) PR-ով։ Խոսվում է, որ այսպիսով իշխանության ջանքերն ուղղված են այս հեռուստաընկերության պոտենցիալը հզորացնելուն, որ մրցունակ դառնա ու 2021 թվականին ի վիճակի լինի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվող ալիքներից մեկը դառնալ՝ «Շանթ» հեռուստաընկերության, Հանրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի