09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ամենաբարձր վարկանիշին արժանացավ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը

«2019 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Թափանցիկ ձեռք 2019» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2019 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ կրկին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: Արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր:

Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի անկախությունն, օբյեկտիվությունը և մասնագիտական ռիսկը: Պարոն Ազարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն փաստաբաններին, ովքեր մասնակցել են իր դատավարություններին և գնահատել են իրեն։ Դատավորն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև իր աշխատակազմին, որի ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ նման ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր է լինում պատվով իրականացնել դատավորի պատասխանատու առաքելությունը»։

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ