Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է․ Դատախազություն
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ապրիլի 23-ին ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու […]