26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձախողելու համար նորից կպարգեւատրվե՞ն

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը գրում է․

«Առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ անդրադառնալու պետական բարձր պաշտոն զբաղեցնողների ինքնապարգեւատրումների ու պարգեւատրումների արատավոր գործընթացին, որն արդեն ունի հուժ գաղտնի բնույթ, նաեւ՝ անօրինական դրսեւորումներ: Այս մասին իր հոդվածում նշում է

Զուգահեռաբար փաստել ենք՝ իշխանափոխությունից հետո աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Առարկայական խնդիր է նաեւ այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակը: Այս խնդիրների համար յուրային ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Փոխարենը՝ «նոր» Հայաստանի առաջին օրերին բացառապես սուբյեկտիվ դրդապատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նվիրումով, աշխատել են ջանք չխնայելով, եւ որ ամենակարեւորն է՝ ազնիվ մղումներով:

Ցավոք պետք է արձանագրենք, որ բերված փաստերն ավելանում են նոր օրինակներով:

Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 21-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառված էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկը, ըստ որի՝ կառավարությունը ամբողջությամբ վերաշարադրեց ընդամենը երեք շաբաթ առաջ այդ նույն նախարարության առաջարկով ընդունած իր որոշումը: Այս որոշմամբ նախատեսված էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել կապիտալ դրամաշնորհ 1,9 միլիարդ դրամի չափով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու նպատակով: Որոշման ամբողջական փոփոխության համար բերված հիմնավորումն էլ հետեւյալն է՝

փոփոխությունը պայմանավորված է որոշման մեջ առկա խնդիրները կարգավորելու, հնարավոր բացթողումները վերացնելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում կապահովվի մանկատների շրջանավարտների բնակարանի հարցի լուծման արդյունավետ տարբերակ: Եվ այս նոր տարբերակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզել է որոշման ընդունումից հետո՝ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ կադաստրի կոմիտեի հետ ունեցած քննարկումների արդյունքում:

Փաստորեն ստացվում է՝ առանց անհրաժեշտ բովանդակային քննարկումների նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշման նախագիծ: Ընդունում են որոշում: Հետո նոր՝ որոշման իրականացման ընթացքում քննարկումներ են ունենում: Եվ քննարկումների արդյունքում պարզվում է՝ որոշման ընդունումից ընդամենը երկու շաբաթ անց պետք է ամբողջությամբ փոխվի իրենց որոշումը եւ հաստատվի նոր կարգ:

Իհարկե, առանձին խնդիր է նաեւ այս որոշման իրականացման բուն գործընթացի կազմակերպումը՝ ոլորտային կառավարման այսպիսի պայմաններում:

Պետական թափանցիկ կառավարման առումով էլ ակնհայտ խնդիր է այն, որ խնդրահարույց այս նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգ էր ընդգրկվել՝ որպես չզեկուցվող հարց: Եվ ընդունվեց՝ առանց կառավարության նիստում բարձրաձայնվելու:

Բնական հարց է առաջանում. «Այս ակնհայտ խնդիրների համար առաջնային պատասխանատու հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյանները պետք է շարունակեն ստանալ պարգեւատրու՞մ՝ իրենց աշխատավարձի չափով, թե՞ …»:

Իրավական առումով հատկանշական է այն, որ գործող օրենքով պետական պաշտոնյան պարգեւատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի համար: Իսկ ակնհայտ ձախողումների համար առանձին խումբ բարձրաստիճանների պարգեւատրման՝ օրենքով սահմանված հիմքեր դեռեւս չկան»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ