28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2019

ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի, իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և ծառայության բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նկատել, որ ՀՔԾ-ն այն մարմինն է, որը Հայաստանի Հանրապետությունում քննում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը, այդ առիթով […]

«Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» Միջազգային կոնֆերանս

  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի կողմից 29.11.2019թ կազմակերպվել էր «Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» խորագրով միջազգային կոնֆերանս, որի շրջանակներում տեղի ունեցավ նույնանուն վերտառությամբ գիտական հետազոտության շնորհանդեսը: Բացման խոսքի մեջ մասնաճյուղի տնօրեն, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը նշեց, որ մարդկային քաղաքակրթության մշտական ուղեկիցներն են հասարակական հակասությունները և դրանց […]

Արսեն Բաբայանը ընդունել է Փաշինյանի մարտահրավերը և իր հերթին մարտահրավեր նետել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին (Տեսանյութ)

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը որոշել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերին։ «Որոշեցի միանալ մարտահրավերին և ամեն ամիս, մինչև այս քարտի ժամկետի ավարտը, երկու անգամ ավելի, քան փոխանցել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ 20 հազար դրամ, himnadram.org կայքի ավտոմատ համակարգի միջոցով փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին», – հայտարարել է Արսեն Բաբայանը։ Նա իր […]

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է. «Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավելի։ Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային […]

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկել է, որպեսզի զինծառայությունից խուսափոց քաղաքացիները չխուսափեն Հայաստան վերադառնալ: Սարգսանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2005 թ-ից գործում է օրենք, որի համաձայն 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ ՀՀ և ծառայությունից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության՝ վճարելով 3.6 մլն դրամ: […]

Նիկոլն իր նախընտրական ամպագոռգոռ խոստումի կատարմանը «մեկ սանտիմետրով» իսկ չի մոտեցել. #sutNikol. Կարեն Վրթանեսյան

1 տարի առաջ Նիկոլը հայտարարեց, որ ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա: Այսինքն տրամաբանական էր ակնկալել, որ 2020-ի բյուջեն մոտ կես միլիարդով ավելի պիտի լիներ: Բայց 2020-ի բյուջեի նախագծով նախատեսված է համարյա նույն գումարը, ինչ որ 2019-ին էր: Այսինքն Նիկոլն իր նախընտրական ամպագոռգոռ խոստումի կատարմանը «մեկ սանտիմետրով» իսկ չի մոտեցել:   […]

Հաղորդում հանցագործության մասի՞ն: Ո՞ւր էիր Արթուր Մեսչյան

«Հաղորդում հանցագործության մասի՞ն Ո՞ւր էիր Արթուր Մեսչյան Եւ այսպես, համառ դիմադրությունից հետո երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից ինչ հոտ ասես գալիս է։ Ըստ մամուլի՝ նաեւ կոռուպցիոն սկանդալի վատ հոտ է: Եւ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, […]

Նարեկ Մութաֆյանի նամակը բանտից

Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակից Նարեկ Մութաֆյանը բանտից հերթական նամակն է հղել։ Նամակում ասվում է «Ողջույն, ուժեղներ: Սկզբի համար ասեմ, որ շատ լավ եմ, միայն ցավում եմ, որ ձեր կողքին լինելու հնարավորություն չունեմ։ Ժամանակը չի կանգնում։ Ու որքան շատ է անցնում ժամանակը, այնքան ավելի վստահ եմ դառնում, որ մեր գործն արդար է ու ճշմարիտ: Որքան շատ ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի