Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին. Նախկին վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Շատ ներողություն, պարոն Վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ բուհ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»,- նշել է նա: