«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը ծառայել հանրությանը
Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 21-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ կար ԵԺԿ համագումարին Սերժ Սարգսյանի ելույթին։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքի վրա։ Անդրադարձ կար նաև Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի օրերս կայացած հավաքին։ Ռեպորտաժը քննադատական էր, միակողմանի, բացակայում էր Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցչի արձագանք։ Ռեպորտաժին հաջորդում էր Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի […]