Փաշինյանի վարորդը եղբոր ազատման հրամանը չեղյալ է համարել. Ժամանակ
Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր եւ համարվում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, եւ Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը: Պատճառը պետի եւ տեղակալի հեռախոսային խոսակցությունն է եղել, որի ընթացքում Սարմազանյանը հայհոյախառն արտահայտություններով բողոքել է, որ ՊԵԿ-ում միայն բարձր ղեկավարությունն է պարգեւավճարներ […]