23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկել է: Իշխանությունը փնտրտուքի մեջ է. Փաստ

Վարչապետ Փաշինյանը վերջերս նորից սկսել է էլ ավելի հաճախակի սելֆիներ, լայվեր եւ «ժողովրդահաճո» այլ գործողություններ կատարել։

Թերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, պատճառն այն է, որ մոտ 10 օր առաջ վարչապետի սեղանին են դրվել սոցհարցումների թարմ տվյալներ։

Դրանք այնքան են զայրացրել վարչապետին, որ վերջինս հանձնարարել է ստուգել, եւ նոր հարցում են պատվիրել տեղի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկին, որը հանդիսանում է միջազգային կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում։

Ըստ թերթի աղբյուրների, հարցումների տվյալները ներկայացվել են վարչապետի՝ փարիզյան այցից 2 օր առաջ. այդ հարցումներով հաստատվել են նախորդի տվյալները, ըստ որոնց, վարչապետի վարկանիշը տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում:

Հարցման մեջ եղել են տվյալներ այլ դեմքերի եւ գործիչների մասով, որոնք ուղղակի զայրացրել են Փաշինյանին, եւ նա էլ իր հերթին հանձնարարել է իր ամենից վստահելի մարդկանց՝ մտածել, վերլուծել եւ իրեն ներկայացնել անելիքների ծրագրեր, թե ինչ կարելի է անել՝ կանգնեցնելու վարկանիշի այդչափ արագ անկումը։

Ըստ այդմ, չի բացառվում, որ շուտով վարչապետը նախաձեռնի հանրությանը նոր, էլ ավելի հետաքրքիր տեսարաններով ապահովելու գործողություններ, քանի որ նախկինում արվածներն էլ իրենց նպատակին չեն ծառայում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ