23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

«Գիտե՞ք ինչի են սենց մեծ-մեծ փռթում»

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք քաղաքական գործընթացներում համընկնումների հավատու՞մ եք։ Ես՝ ոչ… Վրաստանում հեղափոխությունից հետո Բաց հասարակության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Լոմայան դարձավ Կրթության և Գիտության նախարար, իսկ 2007 թվականին նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար և ակտիվ բացասական դերակատարություն ունեցավ 2008 թվականի օգոստոսյան ռազմական գործողությունների ժամանակ։ 2015 թվականի ապրիլից […]

«Ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է. ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, հասարակության մեջ ձեռք բերելով բարձր կարգավիճակ, ունենալով իշխանություն, բայց մնալով ստրկական հոգեբանության կրող, քողարկվում են ընդհանուր շահի ու բարոյականության դիմակով և դառնում չարիք: Ինչպես գոյատևման կենսափիլիսոփայությամբ առաջնորդվողի, այնպես էլ ստրկամիտի արժեհամակարգում առաջին տեղում է ցանկացած […]

Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք. Աղվան Վարդանյան

«Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է նրանց, ում կիսատ կյանքն ու գործը ահաբեկչություն է հայկականության դեմ: Ձեր ասած փոքր մարդը դրանցից է: Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք: Մնացյալի դատավորը ժամանակն է: Ժամանակը ջնջում է փոքրերին»,-ասել է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Վիտալի Բալասանյանին ուղղված ՀՀ ԱԽ քարտուղարի որակումը: Հիշեցնենք, Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով […]

«Ամուլսարի հանքի նայողն Արմեն Սարգսյանն է: Նախագահի մասին՝ ավելի շատ վատը, քան լավը. Մեդիապաշտպան

2019թ-ի սեպտեմբերի 11-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի (ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of ArmeniaՆախագահի) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 1420 հոդված, որոնցից 46-ը եղել է բացասական, 15-ը՝ դրական, 1359-ը՝ չեզոք։ ՀՀ […]

Մարտի 1-ի դատավարությունը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է. փաստաբան

«Ես ի սկզբանե, հենց դատական պրոցեսը սկսվեց, նշեցի, որ այս դատավարության մեջ իրավունքը գրեթե զրոյական է: Ամբողջ պրոցեսը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է, որը որ իրավապահ մարմինների միջոցով օրվա իշխանությունը փորձում է ավարտին հասցնել»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրառնալով Մարտի մեկի աղմկահարույց գործին, ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Հերիք չէ՞՝ Սորոսի վաստակներով ցեխ շպրտեք մեր մեծագույն հաղթանակը կերտած տղերքի վրա»

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը գրել է․ «Այսօր մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին անվանել է խուլիգան։ Հասկանո՞ւմ եք, անվտանգության խորհրդի քարտուղարը հաղթանակ կերտած, անվտանգություն պահած, բանակի գեներալին անվանում է խուլիգան։ Հերիք չէ՞՝ Սորոսի վաստակներով ցեխ շպրտեք մեր մեծագույն հաղթանակը կերտած տղերքի վրա։ Հ.Գ. Իսկ թե ով որտեղ կհայտնվի, դրան չեմ անդրադառնա․ […]

Արմեն Գրիգորյանը հասնում է անտակտության, չի կարելի Վիտալի Բալասանյանի մասին այդպես խոսել, նա Արցախի հերոս է. Արզիկ Մխիթարյան. Tert.am

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անցնում է սահմանները և հասնում անտակտության, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա […]

Անգամ Ադրբեջանում այդ օրենքը կա, Հայաստանում՝ չկա /տեսանյութ/

Կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ. համացանցում շարունակվում են  տարածվել կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր: Ամենաթարմ ցնցող դեպքը նախօրեին է տեղի ունեցել՝  Գյումրիում: Քաղաքացին շանը քարշ է տվել մեքենայից կախ գցած: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Հենարան» մամուլի ակումբում «Դինգո Թիմ» ՀԿ համակարգող, կենդանապաշտպան Գոհար Մանուշակյանը և կենդանապաշտպան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի