Ադրբեջանում տեղի է ունեցել Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլու հանդիպումը: Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Մեկդ Նիկոլի ականջին ասեք՝ ընգե՛ր, էտ տուրիզմն ու տրանսգենդերիզմը մի կողմ թո՛ղ, արագի մեջ մի հատ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրի՛ր. գերտերությունները բան-ման են քննարկում Ղարաբաղի մասով: Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ […]
2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին դեմ։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը։ Վարդանյանը զրպարտություն է համարում սեպտեմբերի 13–ին Շարմազանովի կողմից իր հասցեին արված գրառումը։ […]
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ տեսախցիկը ֆիքսել է լուսարձակող չբացահայտված օբյեկտներ: Ուֆոլոգները որոշել են ուսումնասիրել դրանք։ Ուֆոլոգներն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ դա զորավարժությունների հետևանք լինել չի կարող, քանի որ այդ օրը մերձակայքում գտնվող կայանից որևէ ինքնաթիռ օդ չի բարձրացել։
Երեկ Սահմանադրական դատարանը հերթական ապտակը հասցրեց իշխանություններին, որը հույս ուներ, թե իր կիսատ-պռատ, անհեթեթ հիմնավորումներով դիմումը կարող է հաջողություն ունենալ, եւ Սահմանադրական դատարանը «կհանձնի» Հրայր Թովմասյանին։ Սա նաեւ այն մասին է խոսում, որ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ անցած շաբաթ կայացած «քաղաքական առեւտուրը» եւս որեւէ արդյունք չեն ունենալու։ Եվ որքան էլ որ Դատական օրենսգրքում ամրագրեն […]
«Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։ «Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց անգամ նրա շատ […]
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մամուլի դեմ ուղղված հերթական գրառումն է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնև մեկնել եմ կառավարական ինքնաթիռով: Այս առիթով պատմեմ Ժնևում Կաթողիկոսի և իմ զրույցից մեկ հատված։ Երբ արդեն պատրաստվում էինք Երևան վերադառնալ միևնույն՝ Ժնև-Մոսկվա-Երևան չվերթով, նրան ասացի. «Վեհափառ, […]
Ս․թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան […]