27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

Ինչո՞ւ Վահե Գրիգորյանը չի կատարում իր գործառույթային պարտականությունները և աշխատավարձ է ստանում

Պարոն Մարուքյան ես Ձեզ խնդրել էի պարզել, թե ինչու՞ է շարունակում ՍԴ անդամ-դատավոր, իրավական անհասկանալի ռեբուսների ու փորձարկումների հեղինակ Վահե Գրիգորյանը չկատարել իր գործառույթային պարտականությունները և աշխատավարձ ստանալ, օգտվել ծառայողական մեքենայից: Ներկա Հայաստանում ամենաաննշան զանցանքի համար ձերբակալում կամ պատերովն են տալիս, այս երիտասարդն ինչ-որ արտոնյալ կամ արտակարգ կարգավիճակ ունեցող անձ է՞… Հարցնում է Երեւանի նախկին […]

Արսեն Բաբայանի անթաքույց ապօրինի ազատազրկումն արդյունք է մեր բոլորի լռության և անտարբերության. «ՎԵՏՕ»

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Սահմանադրական դատարանը զավթելու և օրվա իշխանության քմահաճույքներին ծառայեցնելու փորձերը վաղուց արդեն հատել են օրինականության սահմանը: Եթե օրեր առաջ ՍԴ-ն զավթելու իշխանության ցանկությունը քողարկվում էր այս կամ այն օրենքով, ապա այսօր արդեն անթաքույց ապօրինություններով և հետապնդումներով գործընթաց է իրականացվում: ՀՀ-ում այլևս չկա բանական ու իշխանության հետ չկապակցված […]

Մանկավաճառության գլխին կանգնած են հիվանդանոցները, դատախազությունը, ոստիկանությունը․ Մարինա Խաչատրյան /տեսանյութ/

«Մանկավաճառության պրոցեսի գլխում կանգնած են բժշկական հաստատությունները, թաղապետարանները, կանգնած է դատախազությունը, ոստիկանությունը, դատական համակարգը։ Այս օղակում կոնկրետ մարդիկ անում են մանկավաճառության բիզնես և սրա վրա աչք  փակել չի կարելի»,- այսօր`հոկտեմբերի 22-ին Հենարան մամուլի ակումբում հայտարարեց «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը։ https://www.youtube.com/watch?v=p0ir_1171FU Վերջինը փաստաբանի հետ ներկայացրեց սարսափազդու մի պատմություն, թե ինչպես են անչափահաս մորը ստիպել հրաժարվել երեխայից.  […]

Կոծկել, ստել, խաբել, բայց՝ ո՞ւմ։ Այն ժողովրդին, որի թևերով ու ոտքերով իշխանության եկա՞ք

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է. «Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է». երեկվանից՝ եռման ջրի պես հանրության գլխին իջած այս բացահայտմանը փորձում եմ պատճառաբանություն գտնել կամ գնահատական տալ։ Մեղմ չի ստացվում, դիվանագիտական չի ստացվում, ոչ էլ՝ քաղաքական։ Սա պարզապես անազնիվ է և ոչ բարոյական։ Այո, հեքիաթներ, որովհետև հավանաբար դրան զուգահեռ ինչ-ինչ հավաքներում […]

Խիզախությունից են խոսում մարդիկ, ում քաջությունը ֆեյսբուքում և մամուլում է տեսել: Զինվորականը ամոթանք է տվել պատգամավորներին

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքները շարունակվում են, բայց գործընթացը այդքան էլ հարթ չի գնում, այս մասին գրում է Politik.am-ը:  Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անհարմար դրության առաջ է կանգնում զինվորականների մոտ: Նա իհարկե հրապարակային խոսքում փորձում է ստեղծել տպավորություն, որ դրության տերը ինքն է, բայց մեր աղբյուրները բոլորովին այլ իրավիճակի մասին են խոսում: Օրերս հանձնաժողովի […]

Ամենավնասակար ուտեստը

Սպառողների իրավունքների պաշտպանության ամերիկյան միությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռեստորանների ամենավտանգավոր ուտելիքը բուսայուղում տապակած ձուկն է: Այս ուտեստի յուրաքանչյուր չափաբաժինը պարունակում է 33 գրամ տրանս-յուղ, ինչպես նաեւ 3700 միլիգրամ նատրիում: Իսկ համաձայն Ամերիկյան սրտաբանական ասոցացիայի խորհուրդների` մարդը մեկ օրվա ընթացքում պետք է օգտագործի ոչ ավել, քան 22 գրամ տարնս-յուղ եւ 1500 միլիգրամ նատրիում: Հասարակության բարեկեցության վերաբերյալ գիտական […]

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով. Tert.am

Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։  Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի […]

Դրա համար էլ մարդը հանգիստ խմել, քնել է

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն անդրադարձել է մամուլում տարածված տեղեկությանը, թե վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով արդեն մի քանի ամիս է նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների քարտուղարների աշխատավարձերը էականորեն բարձրացել են. «Դրա համար էլ մարդը հանգիստ խմել, քնել է։ Ոչինչ մեկ միլիոն աղքատը, ոչինչ շոր ու կոշիկ, հաց ու գիրք չունեցող երեխան։ Ոչինչ ուռուցքների թվի ավելացումն […]

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 24News

24News-ը գրում է. «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Ըստ վերջինիս՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի