03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2019

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով։ […]

Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից… Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծված բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները… Գիշերվա դաժանությունից […]

Իշխանությունը շունչը պահած սպասում է. Հրապարակ

ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու: Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել: ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները նույնպես հրավիրվեն ԱԳՆ՝ պատասխան տալու։ Խոսնակը հայտնեց․ «Որքան որ ես տեղյակ եմ, այս պահին որեւէ հանդիպում չի նախատեսվում»։ […]

Կնստենք վարչապետի դռանը մինչեւ մեր հարցը կլուծվի. սեւազգեստ մայրերը կառավարության մոտ են /տեսանյութ/

Կառավարության մոտ այս պահին բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը՝  «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարվա հունվարից մինչեւ օրս 5 դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են մնացել: «Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ […]

«Արցախ-Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետեւում, կարելի է ասել, կողքից:  Ժողովուրդ ջան, պիտի ասեմ, շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում, բոլորը խոսում են, իրենց կարծիքով խելոք բաներ են ասում, քննադատում, դատապարտում, ծաղրում, սպառնում, եւ այս իրավիճակը անչափ ձեռնտու է օրվա […]

Աննան մենակ չի: Խաբված քաղաքացիները կառավարության մոտ են /տեսանյութ/

Հոկտեմբերի 10-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Կառավարության դիմաց բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունենում: Մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ըստ իրենց խոսքի՝ դարձել են «Թրավելան» տուրիստական գործակալության խաբեության զոհերը: Գործակալության նօրեն Աննա Սահակյանը, հատկապես այս տարվա գարնանը, տարբեր քաղաքացիներից ստացել է գումարներ տուրիստական ծառայություններ կատարելու համար։ Ըստ տուժած քաղաքացիների ՝ գումարի դիմաց վերջինս […]

Ստեղծվում է մի վիճակ, երբ փաստացի վտանգ կա, որ Հայաստանի վրա կբարդվի բանակցությունները փակուղի մտցնելու մեղքը ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներվ. Արմեն Աշոտյան

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։  -Պարոն Աշոտյան, նախ խնդրում եմ գնահատեք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եղան հայտարարություններ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ՝ բավականին կոշտ գնահատականը ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարության վերաբերյալ, ապա նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի պատասխանը այս […]

Անվտանգության ու ֆլեշմոբի արանքում. 168 Ժամ

«Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։ Անընդհատ հնչում են՝ «պետք է», «անհրաժեշտ է» և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի