Իշխանությունը շունչը պահած սպասում է. Հրապարակ
ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու: Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել: ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները նույնպես հրավիրվեն ԱԳՆ՝ պատասխան տալու։ Խոսնակը հայտնեց․ «Որքան որ ես տեղյակ եմ, այս պահին որեւէ հանդիպում չի նախատեսվում»։
Իսկ իշխանությունում այս օրերին շունչները պահած սպասում են` ՍԴ-ն վարույթ կվերցնի՞ իրենց օրինագիծը, թե՞ ոչ: Թերթի աղբյուրները փոխանցում են` 2 տարբերակն էլ հնարավոր է: 7-օրյա ժամկետ կա։ Մերժման պատճառ կարող է լինել, եթե «գործն» անհիմն է, ժամկետային ու պրոցեդուրային խախտումներ կան: Իսկ ճնշումներ կա՞ն իշխանություններից ՍԴ անդամների վրա. «Տեսանելի բան այս պահին չկա, դեռ նորմալ մթնոլորտ է»: