22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աննան մենակ չի: Խաբված քաղաքացիները կառավարության մոտ են /տեսանյութ/

Հոկտեմբերի 10-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Կառավարության դիմաց բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունենում: Մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ըստ իրենց խոսքի՝ դարձել են «Թրավելան» տուրիստական գործակալության խաբեության զոհերը: Գործակալության նօրեն Աննա Սահակյանը, հատկապես այս տարվա գարնանը, տարբեր քաղաքացիներից ստացել է գումարներ տուրիստական ծառայություններ կատարելու համար։ Ըստ տուժած քաղաքացիների ՝ գումարի դիմաց վերջինս տրամադրել է ստացականներ և կնքված պայմանագրեր, որոշ դեպքերում անգամ էլեկտրոնային տոմսեր և վաուչերներ։ Ապրիլ ամսվա վերջին շղթայաբար սկսվեց բացահայտվել, որ առանձնապես խոշոր չափի գումարներ, 200,000 դոլար, կամ ավելի, տուժած Մաշինյան Սիրանուշի խոսքով՝ Էլետրոնային տոմսերն ու վաուչերները կեղծ են եղել։ Բարձրացրած աղմուկի արդյունքում պարզ է դառմում, որ ավելի քան 100 քաղաքացի տուժել են վերոնշյալ կազմակերպության կողմից։ Քաղաքացիները դիմել են իրավապահներին, Աննա Սահակյանը կալանավորված է, սակայն ըստ քաղաքացիների՝ 6-րդ ամիսն է քրեական գործից որեւէ տեղեկություն չկա: Տուժողները իրավապահներից եւ կառավարությունից հույս չունեն, ասում են՝ որերորդ ամիսն է գործը ձգձգվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: 

https://www.youtube.com/watch?v=at4JBu35-1Q

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ