Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքի. Վարչապետի խոսնակ
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/09/27.thumb_-1-300x199.jpg)
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լուրջ չի համարում սպասվող «թեժ աշնան» մասին մեկնաբանությունները: «Լուրջ չեմ համարում: Առհասարակ, եթե նայեք դուրս և տեսնեք՝ ինչ է կատարվում… ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքի: Իրականում, այդքան էլ չունի աջակից», – լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը: