07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ չի կարելի ջուր խմել ուտելուց անմիջապես հետո

Մեկ բաժակ ջուր խմելն անմիջապես ուտելուց հետո շատերիս ծանոթ երևույթ է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման սովորությունը կարող է բացասական ազդել առողջության վրա:

Առաջին հերթին ուտելուց անմիջապես հետո սառը ջուր խմելը դժվարացնում է մարսողական համակարգի աշխատանքը: Այն խառնում է ուտելիքների տեղերը, օրինակ դժվար մարսվող ճարպերը կարող են վերև բարձրանալ և ստամոքսի աշխատանքը խախտվի ու դժվարությամբ մարսեք կերածը:

Երկրորդ պատճառն այն է, որ մարսելու գործընթացը դանդաղում է, ջուրն ավելացնում է ստամոքսահյութը, սակայն թուլացնում նրա ադեցությունը և կերակուրն սկսում է դանդաղությամբ տարրալուծվել: Սա կարող է հանգեցնել նրան, որ ուտելուց հետո զգաք ստամոքսի ծանրություն և հոգնածություն:

Բացի այս տաք ուտելիքից հետո սառը ջուրը վնասում է ատամների էմալը, կարող է առաջացնել ատամնացավ: Ցավի զգացողություն կարող է լինել նաև աղիներում: Մեր օրգանիզմը կարողանում է կարգավորել իր ֆունկցիաները, երբ ներս մտնող ջուրը կամ սնունդը համապատասխանում են մարդու մարմնի ջերմաստիճանին: Եվ դա է պատճառը, որ շատ սառը, կամ տաք սննունդն ու ըմպելիքները դժվարացնում են մարսողական համակարգի աշխատանքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ