27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանի ազդեցության ամպլիտուդը

Կառավարության թևերից մեկի ղեկավարը, ըստ լրատվականների՝ Արարատ Միրզոյանն է

2019թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի (Ararat Mirzoyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 233 հոդված, որոնցից 75-ը եղել է բացասական, 2-ը դրական, 156-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին բացասական հոդվածները մեծ տոկոս են կազմում։ Խնդիրները տարաբնույթ են, իսկ հարցերի պատասխաններ գրեթե չկան։

ԱԺ-ում շարունակվում են խնդիրները կապված ԱԺ աշխատակազմի կադրային և կառուցվածքային փոփոխությունների հետ։ Լրատվականները նշում են, որ Արարատ Միրզոյանն իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում է ընդունել։ Նա փորձում է պարզել այն մեղավորներին, ում պատճառով աշխատակիցները կադրերի ռեզերվ են ուղարկվել։ Հրապարակումների համաձայն՝ Արարատ Միրզոյանն ազնիվ չի վարվում, քանի որ այդ գործընթացներն իր հետ համաձայնեցված են եղել։ Լրատվականը նշում է, որ արդար չէ Տիգրան Գալստյանին քավության նոխազ դարձնելը։

Նշվում է, որ կառավարությունում տարբեր թևեր են ձևավորվել և այդ թևերից մեկի ղեկավարը Արարատ Միրզոյանն է։

Ըստ հրապարակումների՝ ձևավորված այդ թևերն իրար չեն հանդուրժում և ներքին պայքարի մեջ են։

Լրատվականներն անդրադարձել են նաև Արարատ Միրզոյանի նախկինում արած որոշ հայտարարություններին։

Հիշատակվում է, որ Արարատ Միրզոյանը կառավարության նիստում երեխաների օրգանների առք ու վաճառքից էր խոսել, որը ևս հիմնավորում չի ստացել։ Ըստ նույն հոդվածի՝ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ձևավորման գործում հիմնական մասնակցություն է ունեցել Արարատ Միրզոյանը։

Հրապարակումների համաձայն՝ անընդհատ օպտիմալացումից խոսող Արարատ Միրզոյանը որոշել է կրկնապատկել իր աշխատակազմը։ Արա Բաբլոյանի աշխատակազմը 22-ից իջեցվել էր 6-ի։ Այս թիվը կրկին փոփոխվելու էր։

Քննդատության է արժանացել նաև ԱԺ դարպասների փակումը։ Օրինակ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ Արարատ Միրզոյանի ղեկավարած ԱԺ-ն խորհրդարանի բակում հավաք իրականացնելու թույլտվության հարցը դնում է ԱԱԾ-ի վրա, ակամայից հիշում եմ, թե ե՞րբ է վերջին անգամ նման բան եղել ու հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս»»:

«Մեդիա պաշտպան»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ