06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավտոմեքենաներ կլինեն, որոնց մաքսատուրքը 10 անգամ կթանկանա

ՊԵԿ-ն առաջիկայում անիմացիոն տեսահոլովակ է հրապարակելու` հանրությանը ներկայացնելով, թե ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման հարցում 2020 թվականի հունվարի 1-ից: Այս մասին լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ լինելու են ավտոմեքենաներ, որոնց մաքսատուրքը կարող է բարձրանալ մինչև 70 տոկոս, մեքենա կա` 10 անգամ, 3 անգամ, կամ` 5: Դա կախված է որոշ հաշվարկներից:

Անանյանի խոսքերով, հրապարակվելիք տեսանյութից հետո ավտոմեքենաների մաքսազերծման հարցերը հանրության համար մաքսիմալ հասկանալի կլինեն:

Նշենք, որ ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանում է ոչ թե Հայաստանի նախաձեռնությամբ, այլ տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական օրենսդրության շրջանակներում: Անանյանի խոսքերով, հնարավոր չէ այսօր գործող կարգը երկարաձգել, քանի որ նման նախաձեռնություն չկա:

ՊԵԿ նախագահը խոսեց նաև ավտոմաքսակետի` Գյումրի տեղափոխելու մասին: Երևանում ավտոմաքսակետ չի լինի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ