23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2019

Սեյրան Սարոյանի որդուն բերման են ենթարկել

Ոստիկանության ծառայողները երեկ` սեպտեմբերի 25–ին, բերման են ենթարկել գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի 27-ամյա որդուն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա Էջմիածնի թիվ 9 դպրոցի բակում միջադեպի հեղինակ է դարձել՝ ինչ-որ հարցի շուրջ վեճի բռնվելով դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, որը 24-ամյա երիտասարդ է։ Վեճի ընթացքում գեներալի որդին հարվածել է երիտասարդի դեմքին։ Ոստիկանները գտել ու բերման են ենթարկել Սեյրան Սարոյանի […]

Եթե նա մի փոքր պարկեշտություն ունենա, ապա այդ հայտարարությունից հետո պետք է հրաժարական տա. Շարմազանովը՝ ԱԱԽ քարտուղարի մասին

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մոլորության մեջ է  եւ Հայաստան Հանրապետության՝ փաստացի պատերազմի մեջ լինելու մասին նրա արած հայտարարությունը  վտանգավոր է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությանը։ Շարմազանովը շեշտեց, այդ հայտարարությունը հակասության մեջ է ժամեր առաջ  ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ. […]

Որ մթերքներն են բջջանյութ պարունակում

Անհրաժեշտ է մշտապես ապահովել մեր օրգանիզմը սննդարար և օգտակար նյութերով: Այսպիսի նյութերից մեկը բջջանյութն է` իր անփոխարինելի օգտակար հատկություններով: Այն ստացվում է միայն բուսական սննդից: Բջջանյութ առկա է մրգերի, բանջարեղենի և ամբողջական հացահատիկների մեջ: Բջջանյութը բաժանում ենք երկու տեսակի՝ մի մասը կոչվում են լուծվող կամ քայքայվող, մյուս մասը՝ չլուծվող կամ չքայքայվող: Իրականում բջջանյութը, որ տեսակն […]

Փաշինյանի մոտ երկվություն կա, բայց Արցախի հարցում նա պետք է լինի հստակ․ Շարմազանով /տեսանյութ/

Ազգային Ժողովի նախկին խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի ՄԱԿ-ում ունեցած ելույթում որոշակի շտկումներ կային, բայց հայտարարությունն առաջացնում է որոշակի մտահոգություններ։ Շարմազանովը կարծում է, որ Արցախի հարցում վարչապետ Փաշինյանը պետք է մոռանա իր հայտարարությունները և խոսի առաջին հերթին Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Հայաստանի վարչապետը, ըստ Շարմազանովի չպետք է խոսի Ադրբեջանի հասարակության հավանությունից։ Մանրամասնները […]

Սոնա Աղեկյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին

Մեծարգո՛ պարոն Ծառուկյան, արդեն երկրորդ օրն է՝ «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները նստացույց են անում՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ Երևանի ԲՀԿ խմբակցության մի քանի անդամներ այստեղ փորձում են սադրիչ գործողություններ իրականացնել, ասեմ ավելին՝ իրենց իսկ գործողություններում դրսևորում են ընդդիմադիր ֆրակցիային ոչ հարիր պահվածք: «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցների անունից հորդորում ենք Ձեզ զսպել Ձեր […]

Իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք. Գեւորգ Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել նախկինո ստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ իր և Գևորգ Մհերյանի անունները հիշատակելուն և իրենց ուղղված մեղադրանքներին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, […]

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը […]

Նիկոլն իր անձնական վրեժխնդրության հաշվին ավելացրեց առաջին քաղաքական ինքնասպանությունը

Նիկոլն իր անձնական վրեժխնդրության հաշվին ավելացրեց առաջին քաղաքական ինքնասպանությունը: Մի քանի օր առաջ էլ գրանցել էր առաջին Վահե Ավետյանը: Ու էս ամեն ինչը ընդամենը 1,5 տարում: Ամեն ինչ առջևում է, սիրելի պողոսներ: Հ.Գ. 350 հազար դոլարանոց թռիչքն էլ էս ամենին դեսերտ: Գրում է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի