23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2019

Փրկարարական ծառայողների աշխատավարձերը 85-90 հազար դրամից դարձվեց 130 հազար դրամ

Փրկարարական ծառայողների աշխատավարձերը 85-90 հազար դրամից դարձվեց 130 հազար դրամ: Որոշումը կայացվեց կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում։ Նախագիծը ներկայացնելիս՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ հիմնականում բարձրացվում է շարքային անձնակազմի աշխատավարձը: Մյուս ուժային կառույցների՝ նույն կարգավիճակում գտնվող աշխատակիցներից փրկարարների աշխատավարձը ցածր է մնալու: Բարձրացումը պայմանավորված է նրանով, որ  Փրկարարական ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին […]

Փաշինյանը 88 պատգամավորներին բերել է ԱԺ, ձեռքերից վերցրել անձնագրերը և ստիպում է անել այն, ինչ ինքը կասի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հայաստանի նորագույն պատմության սկիզբը համարվում է արդեն հեռավոր թվացող 88-ի շարժումը։ Այդ նույն պատմության ամենաբեկումնային պահը կարող է դառնալ այսօրվա 88-ի անշարժությունը։ Խոսքը ԱԺ «Իմ քայլի» մեծամասնության, 88 հոգանոց ֆրակցիայի մասին է։ Այն, հիմնականում կազմված լինելով պարկեշտ, սկզբունքային և անփորձ դեմքերից, ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու երկրին զարգացման նոր տեմպ տվող խումբ, մյուս կողմից՝ կա իրական […]

«Բա ո՞ւր են ասֆալտի հայրենասերները, որոնք սնվում են Սորոսի գրասենյակից». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ո՞ւր են ասֆալտի հայրենասերները, կեղծ սուվերենության ջատագով օտարամոլները, որոնք սնվում են Սորոսի գրասենյակից կամ Աբովյան քաղաքից հեռու տեղ կյանքում չայցելած միջազգային հարաբերությունների մասնագետները: Առաջ, երբ քաղաքականությունը գոնե մի փոքր տարբերվում էր լայքահավաք, հայփի մեռած պոպուլիզմից, ես ինձ երբեք թույլ չէի տա քննարկել, թե այս […]

Եկեղեցու դեմ երկրորդ արշավն առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը. Հայկ Նահապետյան

«Այստեղ աշխատում է  «մութ սենյակում սեւ կատու փնտրելու» ասացվածքի տրամաբանությունը։ Սեփական ձախողումները Փաշինյանը փորձում է բարդել մութ ուժերի վրա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում  ասաց ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցուն ծնկի բերելու մասին հայտարարությանը։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանը այսպես ասած, ներքին թշնամիների մասին առաջին անգամ խոսեց Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, երբ […]

Մահացել է Ժակ Շիրակը

Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հայտնում է France 24-ը` հղում անելով նրա ընտանիքին: Ժակ Շիրակն 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան:  Նա Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը: Ժակ Շիրակի ծնողները ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին: Նրա երկու պապերն […]

Մոմե արձա՞ն, թե՞ իրական Թրամփ. Փաշինյանի լուսանկարը կասկած է հարուցում /ֆոտո/

ՀՀ վարչապետն իր տիկնոջ, ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որը լայն քննարկման տեղիք է տվել սոցցանցերում: Օգտատեր Զաքար Խոջաբաղյանը, օրինակ, կարծում է, որ Փաշինյանն ու նրա տիկինն իրականում լուսանկարվել են ոչ թե Թրամփի և տիկնոջ, այլ նրանց մոմե արձանների հետ: Նա, որպես ապացույց, բերել է Թրամփի և տիկնոջ՝ բացարձակապես նույն […]

Կառավարության մոտ տարեց կինը ապտակեց իրեն կապիկ անվանած համագյուղացուն /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին անում Արմավիրի մարզի գյուղացիներ՝ դժգոհելով ոռոգման ջրից։ Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները ևս եկել էին՝ հակառակ կարծիք ներկայացնելու։ Ցույցի մասնակից տարեց մի տատիկ ապտակեց հակառակ կողմից մի տղամարդու։ Ոստիկանները նրան բերման ենթարկեցին։ Տատիկն էլ ասաց, որ իր հարևանն է, լավ է արել ու մայրական ապտակ է տվել։ Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում: 

«Արմենիա» ԲԿ-ում նորածին է մահացել

Սեպտեմբերի 24-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածնի մահացության դեպք է գրանցվել։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ երեխան մեռելածին է եղել։ «Երեխան մահացած է ծնվել։ Մայրը հետազոտվում է, որից հետո, երբ ամեն բան պարզ լինի, կհայտնենք այդ մասին»,- նշեց ԲԿ-ի տնօրենը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի